Յուրի Վարդանյանը դեռ չի պատրաստվում լքել Վրաստանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատրաստվո՞ւմ եք լքել Վրաստանը` հարցրինք Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանին, ե՞րբ կգա նոր դեսպան Սերգեյ Մինասյանը: «Վրաստանը լքել դեռ չեմ պատրաստվում, սեպտեմբերի երրորդ տասնօրյակում Վրաստան է ժամանելու Հայաստանի ԱԺ բավականին ներկայացուցչական պատվիրակությունը` Արա Բաբլոյանի գլխավորությամբ, այդ այցն ենք նախապատրաստում: Ինչ վերաբերում է Սերգեյ Մինասյանին, ոչինչ չեմ կարող ասել»: Բոլոր դեպքերում, կթողնե՞ք Ձեր պոստը: «Չի բացառվում, սակայն ժամկետների մասին որևէ բան ասել չեմ կարող»: Պոստը թողնելուց հետո կգնաք Միացյալ Նահանգնե՞ր, թե՞ կմնաք Հայաստանում: Հիշեցնենք, որ հայտնի ծանրորդն ԱՄՆ-ից Հայաստան էր եկել Ս․ Սարգսյանի հրավերով և տևական ժամանակ նրա խորհրդականն էր: «Կգնամ ԱՄՆ` առողջական խնդիրներով, հետո հետ կգամ Հայաստան»,- ասաց Յուրի Վարդանյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
