21-ամյա աղջիկը շենքի 15-րդ հարկից ընկել է ու ողջ մնացել
Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկ քաղաքի 21-ամյա բնակչուհին ընկել է շենքի 15-րդ հարկից ու ողջ մնացել: Այս մասին գրում է lenta.ru-ն՝ տեղեկացնելով, որ աղջկա կյանքը փրկվել է շնորհիվ շենքի տակ կայանված մեքենայի: Աղջիկն ընկել է շենքի բակում կայանված Lexus մակնիշի մեքենայի վրա, նրան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, բժիշկները տուժածի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: Ըստ նախնական տվյալների՝ դա դժբախտ պատահար է եղել:
