Հոգլանդի հայտարարությունը ծառայեց իր նպատակին
«Ժողովուրդը» գրում է. «ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրաժեշտի ասուլիսը, երբ նա ներկայացրեց Ղարաբաղյան խնդրի` բանակցային սեղնանի դրված հիմնական սկզբունքները, ծառայեց իր նպատակին. կրկին աշխուժացան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանավեճերը: Այս օրերին ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը կրկին սկսել են խոսել բանակցությունները վերսկսելու եւ այդպես հիմնախնդիրը լուծելու պատրաստակամության մասին՝ ավանդույթի համաձայն՝ չմոռանալով բոլոր ձախողումների մեղքը բարդել միմյանց վրա: Բայց այստեղ շատ ավելի կարեւոր է փաստը, որ սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ գագաթնաժողովից առաջ կողմերը հայտարարում են բանակցային սեղան վերադառնալու եւ հակամարտությունը կարգավորելու պատրաստակամության մասին»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
