Ի՞նչ նորամուծություններ է մտցրել ԱԺ-ում խիստ ղեկավարի դերի մեջ մտած Արա Բաբլոյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ պատգամավորները մինչև հիմա չեն ստացել իրենց աշխատավարձը, և հույս էլ չկա, որ մինչև շաբաթվա վերջ այդ հարցը լուծվի: Մինչդեռ նախկինում ԱԺ պատգամավորների աշխատավարձերը վճարվել են ամենաուշը մինչև ամսվա 5-ը: Իսկ պատճառն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նորամուծություններն են. նա որոշել է մտնել խիստ ղեկավարի դերի մեջ և պահանջել պատգամավորների աշխատանքային «տաբելը»՝ ստուգելու համար, թե ովքեր են բացակայել հանձնաժողովների նիստերից, քանի անգամ: և արդյունքում պատգամավորների աշխատավարձերն ուշանում են: Միայն թե հետաքրքիր է՝ արդյո՞ք Բաբլոյանի «ուժը կհերիքի» և պահումներ կանի հենց իրենց խմբակցության արտոնյալ պատգամավորներից, թե՞ ամեն ինչ կկոտրվի «շարքայինների» գլխին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
