Բացահայտվել է երեկ Ռյա-Թազա գյուղում 3 անձանց դանակահարության դեպքը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արագածի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Համայնքային Ոստիկանության ծառայողները տաք հետքերով բացահայտել են երեկ՝ սեպտեմբերի 4-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած 3 անձի դանակահարության դեպքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , ժամը 22:30-ի սահմաններում Ապարանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Արագածի բաժին հայտնել են, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի: Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորներն են՝ Տաշիր քաղաքի բնակիչներ, 24-ամյա Սպարտակ Տամոյանը, 25-ամյա Մուրազ Տամոյանը և Ռյա-Թազա գյուղի բնակիչ, 23-ամյա Ալբերտ Համեյանը: Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ռյա-Թազա գյուղից, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրանց և Երևան քաղաքի բնակիչ, 31-ամյա Տիտալ Թամոյանի միջև, ով իր մոտ եղած դանակով հարվածել է նշված անձնաց և դիմել փախուստի: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Ս. Տամոյանը հիվանդանոց է ընդունվել «հետույքի ձախ կեսի շրջանի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ, Մ. Տամոյանը «կրծքավանդակի կտրած, ծակած վերքեր ձախից, աջ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, իսկ Ա. Համեյանը՝ «աջ ազդրի միջին երրորդականի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ կասկածյալ Տ. Թամոյանին հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Արա՛, այ 10 հազարանոց Մգեռ, լսիր՝ քեզ ինչ եմ ասում»․ արցախցի (video) Դավիթ Մինասյանի առողջական խնդիրների պատճառով առաջին դատական նիստը հետաձգվել է «Թիկնազոր ես պահում, տո ձեր վրա էլ ո՞վ կթքի»․ քաղաքացի (video) «Հեզբոլլահ»-ի առաջնորդը կոչ է արել Լիբանանի կառավարությանը դադարեցնել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները Իրանցիները ավելի ուժեղ են, քան ենթադրվում էր. Մերց ՀԴԲ-ն երկու անգամ ստուգել է Վաշինգտոնում հրաձգություն իրականացրած անձին՝ վերջինիս կողմից զենք գնելուց հետո․ CNN Սարքածս ինչու՞ եք քանդում․ քաղաքացին ահազանգում է (video) Տաքսու վարորդները ևս ահազանգում են, որ հեղուկ գազի դեֆիցիտը խաթարել է իրենց բնականոն աշխատանքը. ԱԺ պատգամավոր Գեղցու շուստրիություն է, Ավինյանը որոշել է՝ ոստիկաններով ու տրակտորով պիտի գան, շինությունը քանդեն (video) «Որ տեսնեմ Նիկոլին, կասեմ՝ ա՛յ ոչն*ություն», «Վազաշեն գնացեք, գյուղ չի մնացել» (video) Մանրամասներ՝ ինչպես է ձերբակալվել հետախույզ Կանդազը (video) Արթուր Ավանեսյանը մեղադրանքը չի ընդունում. նոր մանրամասներ (Տեսանյութ) ԵԱՏՀ-ն հաստատել է ԵԱՏՄ երկրների համար ապրանքների մակնշման միասնական կանոնները Ինչո՞ւ է շատ կարևոր, երբ ընդդիմության առաջատար ուժերը խոսում են սոցիալ-տնտեսական թեմաների մասին. քաղաքագետ Տիկին Հակոբյա՛ն, աշխատեք զսպել ձեր զզվանքը մարդկանց նկատմամբ․ Նինա Կարապետյանց (video) Հայաստանում հեղուկ գազի սուր դեֆիցիտ է առաջացել Պակիստանի և Աֆղանստանի միջև բախումների վերսկսման հետևանքով կան զոհեր Մոսկվայի մարզում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել ձյան տեղումների պատճառով Փաշինյանի վերընտրվելն ապահովելու պարագայում ղեկավարների նկատմամբ կցուցաբերվի արտոնյալ վերաբերմունք Թրամփն աջակցում է Փաշինյանին որպես խամաճիկի՝ Հայաստանը վասալ պետության վերածելու համար․ The Washington Examiner
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am