Հովիկ Աբրահամյանը միաժամանակյա խաղի նոր սեանս է սկսել, բայց անհանգիստ է Սերժ Սարգսյանի հարցում
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իր ունեցվածքը եւ «մնացյալքը» վաճառող Հովիկ Աբրահամյանը, բոլոր դեպքերում, խոր անհանգստություն ունի վաղվա օրվա հանդեպ: Եվ չնայած այն հանգամանքին, որ երբեմն-երբեմն շփվում է Սերժ Սարգսյանի հետ, մասնավորապես, հայտնի խնջույք-հարսանիքների ժամանակ, այնուհանդերձ, բազմահմուտ Արգամիչը գիտի, որ Սերժ Սարգսյանը խիստ անկանխատեսելի խաղացող է, եւ փորձում է բոլոր ուղղություններով փափուկ բարձիկների տեխնոլոգիա կիրառել՝ նա լավացրել է հարաբերությունները Կարեն Կարապետյանի հետ, ինչի պատճառով էլ ի սկզբանե «վտակվել» էր, ցուցանում է, թե Գագիկ Ծառուկյանի հետ առանձնապես «էն չի», որպեսզի ի անհրաժեշտություն «սոլո մտնի», «փարդի քամակում» էլ հարաբերվում է ընդդիմադիր ուժերի, այդ թվում՝ «ՕՐՕ» դաշինքի «մնացորդաց» հետ: Ինչո՞վ կավարտվի միաժամանակյա խաղի այս հերթական սեանսը: Պնդում են, թե շախմատի հմուտ տեսաբան Սերժ Սարգսյանը միայն կարող է ասել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
