ՀՀ պետական պարտքը հատել է 10 մլրդ դոլարի շեմը․ Իշխանությունները մտահոգիչ չեն համարում պարտքի նման ծավալները

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում 2022 թվականին գրանցվեց 12,6 % տնտեսական աճ։ Այս բարձր ցուցանիշներին հնարավոր եղավ հասնել գլխավորապես արտաքին գործոնների հաշվին։ Բայց, միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ այս աճի հետ մեկտեղ տարեկան գնաճն անցյալ տարի կազմեց 8,3%, ինչը գերազանցում է նպատակային ցուցանիշը։ Սակայն, ի տարբերություն անցած տարվա ցուցանիշների, այս տարվա հետ կապված կանխատեսումներն առանձնապես լավատեսական չեն։ Համաշխարհային բանկը Հայաստանի համար 2023 թվականին կանխատեսում է 4,1 % տնտեսական աճ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 4 %, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը՝ 5,5 % աճ։ Բայց ՀՀ կառավարությունն այս տարվա համար ավելի բարձր թիվ է նախանշել՝ 7 % տնտեսական աճի ցուցանիշ։

Անցյալ տարվա իներցիայի արդյունքում 2023 թվականի առաջին երեք ամիսներին տնտեսական ակտիվությունը շարունակում է մնալ բարձր։ Մասնավորապես հունվարմարտ ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12,2 %՝ հունվարփետրվարի ցուցանիշի համեմատ արագանալով 1,3 տոկոսային կետով, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՏԱՑ-ը դանդաղել էր 1,7 տոկոսային կետով: Կանխատեսվում է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի դինամիկան այս տարվա ընթացքում զգալիորեն կապված կլինի նախորդ տարիների զարգացումների հետ։ Ի մասնավորի, ՀՀ տնտեսության հունվար-մարտ ամիսների սոցիալտնտեսական զարգացումների մասին «Լույս» հիմնադրամի վերլուծության մեջ ևս նշվում է, որ այն ամիսներին, երբ նախորդ տարի գրանցվել էր աճի դանդաղում, այս տարի կնկատվի աճի արագացում և ընդհակառակը։

Այսինքն, աճի տեմպը պայմանավորված է լինելու բազայի էֆեկտով: Ուշադրության են արժանի հատկապես արտահանման աճի ցուցանիշները նախորդ տարվա աճի դանդաղեցման համեմատությամբ։ Արտահանման ծավալի աճը 2023 թ. հունվար-մարտին կազմել է 126,5 %՝ ապահովելով շուրջ 2,3 անգամ ավելացում: Կարող է տպավորություն առաջանալ, թե Հայաստանում շեշտակիորեն աճել է արտադրությունը, ինչի արդյունքում էլ զարկ է տրվել արտահանմանը։ Բայց իրականում այդպես չէ, քանի որ Հայաստանից հիմնականում արտահանվել են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են մեքենաները, տրանսպորտային միջոցները կամ տարբեր տեսակի սարքավորումները։ Իսկ Հայաստանն այսպիսի ապրանքներ չի արտադրում։ Նշանակում է, որ մեր երկիրն ընդամենը տարանցիկ դերակատարություն է ստանձնում։ Պատահական չէ, որ միջազգային մամուլում պարբերաբար հայտնվում են հրապարակումներ այն մասին, որ պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանը Հայաստանի միջոցով արևմտյան ապրանքներ է ստանում, այդ թվում՝ ռազմարդյունաբերության համար կարևոր նշանակություն ունեցող միկրոչիպեր։ 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին դեպի Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 89,1 %-ով։

Ի դեպ, ներմուծման մասնաբաժնում ևս մեծ տեղ են գրավում տրանսպորտային միջոցներն ու տարբեր սարքավորումները։ Պատահական չէ նաև, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե եվրոպական միայն մեկ երկրի դեպքում միկրոչիպերի, սարքերի ներմուծումը դեպի Հայաստան աճել է ավելի քան 700 %-ով։ Ստացվում է, որ Հայաստանի ներմուծման և արտահանման աճը պայմանավորված է գլխավորապես արտաքին գործոններով։ Եթե գա մի պահ, երբ Հայաստանն ի վիճակի չլինի արևմտյան արտադրության մեքենաների ու սարքավորումների համար տարանցիկ գոտու դերակատարություն ստանձնել, ապա արտահանումն ու ներմուծումն իսկույն անկում կարձանագրեն։ Եվ դա իր ազդեցությունը կունենա նաև երկրում ընդհանուր տնտեսական ակտիվության վրա, քանի որ Հայաստանը չունի արտադրանք թողարկելու և արտահանելու համապատասխան ներուժ։ Իսկ այս պայմաններում ՀՀ պետական պարտքը հատել է 10 մլրդ դոլարի շեմը։ Իշխանությունները մտահոգիչ չեն համարում պարտքի նման ծավալները, սակայն երբ աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքը սկսի բարձրանալ, ապա պարտքի նման ծավալը կարող է շատ լուրջ բեռ դառնալ Հայաստանի համար։

Մտահոգիչ է նաև այն, որ տարիներ շարունակ կապիտալ ծախսերի կատարողականը ևս շարունակում է թերակատարվել։ Բացառություն չէ նաև այս տարվա առաջին երեք ամիսը։ Հունվար-մարտ ամիսներին իրականացվել է ընդամենը 30,4 մլրդ դրամի կապիտալ ծախս, մինչդեռ, ըստ բյուջեի պլանի, նախատեսված էր իրականացնել 98,1 մլրդ դրամ: Այսինքն՝ կապիտալ ծախսերը շուրջ 70 %-ով թերակատարվել են: Առկա ցուցանիշները վկայում են, որ ծախսերի թերակատարման տեմպերը շարունակվելու են, մինչդեռ ֆինանսների նախարարը հավաստիացնում է, որ Հայաստանում վերջ է դրվել կապիտալ ծախսերը թերակատարելու արատավոր ավանդույթին: Մյուս կողմից էլ՝ իշխանությունները հայտարարում են, թե ռեկորդային չափերի հարկեր են հավաքագրել, սակայն հարցերի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ հարկային եկամուտների հավաքագրման տեմպը հետ է մնում տնտեսական ակտիվության աճից: Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության համամասնությունը խախտված է։ Ստացվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվության աճը ոչ միայն շատ մեծ կախվածություն ունի արտաքին գործոններից, այլև հիմքեր չի ապահովում երկրի տնտեսական ներուժի ավելացման և երկարաժամկետ հեռանկարում աճի տեմպի պահպանման համար»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 124 անգամ
Լրահոս
Երբեք չէինք կարող պատկերացնել. ՀԱԵ-ի պաշտպանության հարցը կրոնական ազատության երաշխիքների տիրույթում է. Արամ Վարդևանյան Աշխատում է նաև Իրան-ԱՄՆ ուղիղ և անուղղակի դիվանագիտական շփումների խողովակը. Վարդան Ոսկանյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Ռուսաստանը հարվածել է Զապորոժիեի ծննդատանը, Դնեպրոպետրովսկում 17 զոհ կա Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է «Շահագրգիռ» միջազգային կառույցները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին Աշխատանք է տարվում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը ՀՀ-ում կազմակերպելու նպատակով Թուրքիան, Եգիպտոսը և Կատարը աշխատում են ԱՄՆ-Իրան հանդիպման ուղղությամբ․ Axios Այսօր շուրջ 1700 մեր հայրենակիցներին ներկայացրեցի Հայաստանը ուժեղացնելու տնտեսական 5 քայլերը Թրամփի վարչակազմը Իրանին հայտնել է, որ պատրաստ է բանակցությունների Զելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերը Հերացի փողոցում բախվել են «Mazda 6»-ը, «Nissan X-Trail»-ը ու «Mercedes»-ը․ կան վիրավորներ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցել Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են 2026-ին հետ ստանալ ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը Տարածաշրջանային պատերազմի սպառնալիքը որպես զսպման գործիք․ ինչու է Իրանը փորձում կանգնեցնել ԱՄՆ-ին Որ հասցեներն են հոսանքազրկվելու վաղը Բանակում ծառայություն իրականացնող հոգևորականներին առաջարկել են դուրս գալ Վեհափառի դեմ. Տեր Վանանդ Բուք է․ Լարսը փակ է բեռնատարների համար Քաղաքական սուտը՝ որպես պետական քաղաքականություն․ Սուրեն Սուրենյանց Նիկոլը հիվանդ հասարակության համախտանիշ է, ինքնահաղթահարման վախի մարմնացումը․ քաղաքագետ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ ՀԷՑ-ից նամակ են ուղարկել Փաշինյանին միացած տիրադավ Անուշավան Ժամկոչյանին 30-ամյա վարորդը Toyota-ով հայտնվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա Սաստիկ բուք Վարդենյաց լեռնանցքում. խորհուրդ է տրվում երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am