Աշոտյանը Լևոն Մկրտչյանի և իրեն կարոտելու մասին
ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, թե ինքը կարծում է, որ լրագրողներն իրեն կկարոտեն, բայց ոչ երկար: Արմեն Աշոտյանն ասաց, որ Լևոն Մկրտչյանին ճանաչում է, ու կարծում է, որ նա լավ մասնագետ է: Լրագրողները Աշոտյանից հետաքրքրվեցին, թե որտեղ է լինելու Աշոտյանի նոր աշխատավայրը և արդյոք նրան «զոհաբերեցին» ՀՀԿ- ՀՅԴ համագործակցության համար, ԿԳ նախարարն արձագանքեց. «Ես մի քիչ ազատ կլինեմ երևի առաջիկա օրերին, ու ձեր լրագրողական ֆանտազիայի վերջին զարգացումներին կծանոթանամ: Երբեմն տպավորություն եմ ունենում, որ մենք Հարի Փոթերի պոտենցիալ հեղինակների ենք կորցնում լրագրության մեջ»:
