Դա 12-ամյա կրթության հետևանք է. ԵՊՀ ռեկտորը բողոքում է
Բուհերը կանգնել են տագնապալի իրավիճակի առաջ և հայտնվում են ֆինանսական փոսում, տարեցտարի դիմորդների թիվը նվազում է, այսօր Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ օգտատերերի հարցերին ի պատասխան ասաց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը:Ըստ նրա՝ հաջորդ տարի սպասվում է էլ ավելի վատ վիճակ, որովհետև այս տարի դպրոցն ավարտել են 20 հազար հոգի, իսկ ԵՊՀ ընդունվել է 2602 հոգի: Իսկ մյուս տարի այդ 20 հազարի դիմաց դպրոցը կավարտի ընդամենը 9679 հոգի: «Նախ և առաջ դա 12-ամյա կրթության հետևանք է, բացի այդ, ժողովրդագրական խնդիրներ կան երկրում: Եվ, բնականաբար, 9679 շրջանավարտից մի 7000-ը կգան բուհ ընդունվելու, ուրեմն մեր կանխատեսումներով՝ ԵՊՀ կընդունվի ոչ ավելի, քան 1229 հոգի: Համենայնդեպս, վիճակը շատ տագնապալի է լինելու»,- ասաց ռեկտորը:
