Ես պատրաստ եմ խաղաղության, Չեխիայի հայկական համայնքի հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հոգեբանորեն ինքը պատրա՞ստ է արդյոք պատերազմի։
«Ցանկացած երկիր պետք է պատրաստ լինի պատերազմի։ Ես պետության ղեկավար եմ եւ չեմ կարող ասել, որ պատրաստ եմ պատերազմի, որովհետեւ կստացվի՝ պատրաստվում ենք պատերազմի, ինչն էլ կարող է ազդեցություն ունենալ ռազմաքաղաքական վիճակի վրա։ Ի վերջո, մարդը էմոցիոնալ էակ է․ կարող է այս պահին պատրաստ լինել, հաջորդ պահին պատրաստ չլինել, հետո նորից վերակենդանանալ և այդպես շարունակ: Ես պատրաստ եմ խաղաղության։ Բայց չափման միավոր չկա հոգեբանորեն պատրաստ լինելու։ Ի՞նչ է դա նշանակում։ Մարդը ինչ-որ պահի կարող է պատրաստ լինել, հաջորդ պահին՝ ոչ։ Մարդու առանձնահատկությունն է դա։ Ես վերջին հինգ տարիներին հարյուրավոր անգամ մահացել եմ եւ հարություն առել՝ ի մեռելոց, եթե կարելի է այդպես ասել։ Հիմա էլ չասեն, թե ինքս ինձ աստվածացնում եմ, մարդկային իմաստով եմ ասում»,- ասաց Փաշինյանը։
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը