Դանակահարություն հարսանիքից հետո, մանրամասներ է հայտնում ռեստորանային համալիրի մենեջերը

Երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ գիշերը արտակարգ դեպք է գրանցվել «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի բակում, որն ավարտվել է սպանությամբ։ Ռեստորանի բակում վիճաբանել են մի խումբ մարդիկ, որի ժամանակ դանակահարվել է երկու անձ՝ Նուբարաշենի բնակիչներ, 25-ամյա Ստեփան Մինասյանը եւ 45-ամյա Եղիշե Հայրապետյանը, ու տեղափոխվել բժշկական կենտրոն։ Ս.Մինասյանը, առանց գիտակցության գալու, գիշերը մահացել է։ Դանակի հարվածը դիպել էր նրա կրծքավանդակի առաջնային պատին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածք։ Վիճաբանության մյուս կողմում, ով ենթադրաբար դանակահարել է տուժածներին, 21-ամյա երիտասարդ է, նա ևս ըստ լրատվամիջոցների՝ տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ «ձախ ուսագոտու փակ հյուսվածքների սալջարդ, ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ: Պարզվում է, որ վիճաբանության մասնակիցներն այդ օրը հարսանեկան խնջույքի են մասնակցել, իսկ դեպքը տեղի է ունեցել հարսանիքից հետո։ Այդ մասին տեղեկացրեց «Կոնտինենտալ» ռեստորանի գլխավոր մենեջեր Նարինե Խանզադյանը, ում խոսքերով՝ դեպքը տեղի է ունեցել ոչ թե ռեստորանում կամ հարակից տարածքում, այլ համալիրից դուրս՝ գրեթե մայրուղու վրա․ «Դեպքը տեղի է ունեցել գիշերվա տասներկուսի կողմերը։ Եթե չգիտեք, ասեմ, որ մեր ռեստորանի շենքից քիչ հեռավորության վրա արդեն մայրուղին է եւ համարյա մայրուղու վրա է տեղի ունեցել վիճաբանությունը, որից մենք տեղյակ չենք եղել։ Հարսանիքից հետո ես վերջացրել եմ, դուռը փակել ու դուրս եկել, նոր ՊՊՍ-ն ա եկել, ինձ հարցրել, թե վիճաբանություն է եղել, ես ասել եմ՝ ոչ, որովհետեւ ներսում որեւէ վիճաբանություն չի եղել, ամեն ինչ շատ նորմալ անցել է»,- ասաց Նարինե Խանզադյանը։ Պատմեց նաեւ, որ ինքը արդեն տուն է գնացել, երբ գշերը ժամը երեքի կողմերը զանգել եւ կանչել են, որպեսզի ռեստորանի բակի տեսախցիկները կարողանան հետ պտտել եւ նայել․«Հետ եմ եկել , կամերաները նայել են, մեզ մոտ ոչ մի բան ցույց չի տվել, որովհետեւ դա եղել է «Կոնտինենտալից» հեռու։ Վստահեցնում եմ, որ մեր կամերաներում ոչինչ չի արձանագրվել, միայն վերջում մի քանի հոգի վազում են դեպի մայրուղու կողմը, որը չի երեւում, որտեղ, ինչու, որովհետեւ դա մեր տարածքը չէ։ Իհարկե, այդ վիճաբանությունը եղել է մեր սրահում անցկացված հարսանիքի մասնակիցների միջեւ, բայց մեր տարածքից բավականին հեռու է եղել»։ «Կոնտինենտալի» մենեջերի խոսքով իրենց պատկանող տարածքում անվտանգության աշխատակիցներ են հսկում․«Հարսանիքը շատ նորմալ է անցել, բոլորը գոհ են եղել, մեզանից էլ շնորհակալություն հայտնեցին վերջում, դրա համար ես զարմացած եմ, թե ինչպես կարող էր դեպք լիներ։ Եթե ես տեսնեի ինչ-որ բան, անմիջապես իրավապահ մարմիններին կտեղեկացնեի»։ Ըստ տեղեկությունների, հարսանիքի մասնակիցները ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել են ու վիճաբանությունը շարունակություն է գտել դրսում։ Նշենք, որ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Անի Սահակյան

դիտվել է 225 անգամ
Լրահոս
Այսօր շարունակվում է նույն վտանգավոր քաղաքականությունը․ զիջումները ներկայացվում են որպես խաղաղության միակ ճանապարհ․ Միքայելյան Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից մեկը եղել է խմած Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվեց Անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները. Դանիելյան «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին Կարող են փոխել դասագրքերի ձևակերպումները, բայց չեն կարող փոխել այն, ինչ ապրել ու տեսել է մի ամբողջ սերունդ․ Դանիելյան 53,5 մլն դրամ և 275 հազար դոլար հափշտակողները հայտնաբերվել են «Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրենյանց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ «Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է» Այս երեք տարիների ընթացքում Ռուբենը շարունակում է պայքարել հանուն հայկական արժանապատվության․ Առաքելյան «Պարտությունը քաղաքական պատմության ավարտը չէ». Վահե Դավթյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Ծառուկյան «Գույնզգույն թիթեռները» պատերազմ բերեցին ու մինչեւ էսօր էդ պատերազմը չի հեռանում մեր երկրից Հայ զինվորը չի՛ պարտվել, մեր հրամանատարները չե´ն պարտվել, հայ ժողովուրդն այդ պատերազմում չի՛ նահանջել Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am