Նա գոռում էր, որ 3 տարի սպասել է այս օրվան. մանրամասներ մերձմոսկովյան դպրոցում հարձակման դեպքից
Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Իվանտեևկա քաղաքի դպրոցներից մեկում իր ուսուցչուհու ուղղությամբ օդամղիչ ատրճանակից կրակ բացած 15-ամյա դեռահասը տեղի խոշոր գործարարներից մեկի տղան է, այս մասին տեղեկացել է life.ru-ն: Ուսուցչուհին պատմել է, որ հիշում է միայն տղայի բացականչությունները, որ նա սպասել է այդ պահին 3 տարի:
