Լավ լուր. Վրաստանի առաջին տիկինը հղի է
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի կինը՝ Մակա Չիչուան, հղի է: Ինչպես նշում է sputnik-georgia.ru-ն, այս մասին հայտնել են երկրի նախագահի աշխատակազմից: Նախագահն ու իր կինը իրենց հարաբերություններն օրինականացրել են 2014թ. սեպտեմբերին: Նրանք ունեն մեկ որդի: Նշենք նաև, որ Մարգվելաշվիլին իր առաջին կնոջից ունի չափահաս դուստր:
