Հյուսիսային Կորեայում ավելի շուտ խոտ կուտեն, քան միջուկային փորձարկումներից կհրաժարվեն. Պուտին
ԿԺԴՀ-ն չի հրաժարվի միջուկային զենքի մշակումից պատժամիջոցների ճնշման տակ, քանի որ այդ ծրագիրն անվտանգության հարց է համարում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Բոլորը գիտեն Իրաքի հետ պատմությունը և Սադամ Հուսեյնի մահապատիժը, որը հրաժարվել է զանգվածային ոչնչացման զենքի արտադրությունից, բայց զենքի որոնման պատրվակով սպանվել իր ընտանիքի անդամների հետ միասին: Դա բոլորը հիշում են: Դա լավ գիտեն և հիշում են նաև Հյուսիսային Կորեայում: Դուք կարծում եք, որ ինչ-որ պատժամիջոցների ընդունման պատճառով Հյուսիսային Կորեան կհրաժարվի՞ զանգվածային ոչնչացման զենքի ստեղծմանն ուղղված քաղաքականությունից»,- հայտարարել է Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ: Ըստ նրա՝ ցանկացած տեսակի պատժամիջոցների կիրառումն արդեն անօգուտ է և անարդյունավետ: «Նրանք, ինչպես ես երեկ ասացի իմ գործընկերների հետ հանդիպմանը, խոտ կուտեն: Հասկանո՞ւմ եք, բայց չեն հրաժարվի այդ ծրագրից, եթե իրենց անվտանգ չզգան»,- ասել է Ռուսաստանի նախագահը:
