Մոսկվայի մարզում դեռահասը կրակ է բացել դպրոցում (տեսանյութեր)
Ռուսաստանում մերձմոսկովյան դպրոցներից մեկում պատանին հրաձգություն է սկսել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА Новости-ին: Կան տուժածներ, ոստիկանությունը պատանուն ձերբակալել է: Ներկա պահին դպրոցականներն ու ուսուցիչները լքել են շենքը: Դեռահասին ձերբակալել են: Նրա քայլի դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:
