Ուզում եմ ընդգծել, որ ոչ մի բան չի փոխվի. Պուտին
Եթե ԱՄՆ-ը զենք մատակարարի Ուկրաինային, ապա Դոնբասը վերահսկող ռուսները կարող են իրենց զենքն ուղղել այլ գոտիներ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում, գրում է ՈՒՆԻԱՆ-ը: «Կան միջազգային կանոններ և մոտեցումներ. զենքի մատակարարումը հակամարտության գոտի չի խոսում հաշտեցման օգտին, այլ միայն խորացնում է իրավիճակը: Տվյալ պարագայում, եթե դա տեղի ունենա, ապա սկզբունքորեն այդ որոշումը չի կարող իրավիճակը փոխել, ընդհանրապես ոչ մի ձև այն չի ազդի իրավիճակի փոփոխության վրա, բայց զոհերի թիվը, անկասկած, կարող է ավելանալ: Ուզում եմ ընդգծել, որպեսզի բոլորին հասկանալի լինի. ոչ մի բան չի փոխվի»:
