Խաբարովսկ-Նախոդկա մայրուղու վրա 4 երեխաների հայ հայրը մահացել է
Խաբարովսկ-Նախոդկա մայրուղու վրա տղամարդը, երբ փորձել է նստել չինական բեռնատարի ղեկին՝ մահացել է, հայտնում է rusarminfo-ն։ «Երբ 45-ամյա տղամարդը փորձել է բարձրանալ բեռնատարի վարորդական խցիկ, նրան հարվածել է ընտանեկան զույգի միկրոավտոբուսը»:։ Դեպքից կարճ ժամանակ առաջ բեռնատարը փչացել էր, և վարորդն օգնության էր կանչել գործընկերոջը՝ մեքենան քարշակելու համար։ Ողբերգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ բեռնատարներն իրար կցելով՝ վարորդները փորձել են ղեկին նստել։ Հայաստանում վարորդն ունի հղի կին և 4 երեխա։ Մեկ ամսից նա պատրաստվում էր վերադառնալ հայրենիք՝ ներկա գտնվելու 5-րդ երեխայի ծննդին։
