Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. 11-ամյա աղջկա գլուխը մարմնից կտրվել է
Shamshyan.com-ը գրում է.Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Ֆորդ Ֆորա» ՍՊԸ-ի դիմաց, բախվել են Opel մակնիշի 32 ՕԼ 127 համարանիշի, Hummer մակնիշի 07 XX 078 համարանիշի և Nissan մակնիշի 34 NN 210 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի, ով 11 տարեկան աղջիկ է, տեղում մահացել է, ում գլուխը մարմնից կտրվել է։ Իսկ 2 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Դ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։ Ինչպես հայտնում է աղբյուրը՝ Hummer-ի վարորդը հանրությանը հայտնի «Գառնիի Սուրիկ Լավաշի» թոռն է։
