Թրամփն իմ հարսնացուն չէ, որ նրանից հիասթափվեմ. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարց է տալիս, թե ինչու պետք է ինքը հիասթափված լինի իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփից։ Պուտինը պարզաբանել է, որ նա իր հարսնացուն չէ, որպեսզի նրանից հիասթափվի։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ «Ձեր հարցը շատ միամիտ է հնչում։ Նա իմ հարսնացուն չէ, ես էլ նրա ո՛չ հարսնացուն եմ, ո՛չ էլ փեսացուն։ Մենք զբաղվում ենք պետական գործունեությամբ, յուրաքանչյուր երկիր իր շահերն ունի: Թրամփն իր գործունեությունում ղեկավարվում է իր երկրի ազգային շահերով, ես՝ իմ»,-ասել է Պուտինը։
