Արտառոց դեպք Գեղարքունիքում. 57-ամյա տղամարդը նախ տունն է հրկիզել, հետո՝ փորձել ինքնասպան լինել
Արտառոց դեպք է արձանագրվել Գեղարքունիքի մարզում՝ 57-ամյա տղամարդն իր իսկ տունը հրկիզելուց հետո փորձել է ինքնասպան լինել, ապա բուժօգնության համար դիմել բժշկական կենտրոն: «Փաստինֆո»–ի տեղեկություններով` նրա մոտ ախտորոշվել է «ձախ նախաբազկի ստորին երրորդականի կտրված վերք»: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
