Հնդկաստանում փիղը ոտնակոխ է արել սելֆի անող տղամարդուն. տեսանյութ
Հնդկաստանում փիղը ոտնակոխ է արել տեղի բնակչին, ով փորձել է իր հետ սելֆի անել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Ականատեսների վկայությամբ՝ տեղի բնակիչը ցանկացել է լուսանկարվել փղի հետ և նրան չափազանց մոտ է գնացել, ինչն էլ կենդանու ագրեսիայի պատճառ է դարձել։ Տղամարդը մահացել է շտապօգնության մեքենայում։
