Ստեփան Մարգարյանը կմիանա՞ Օսկանյանի կուսակցությանը
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը ողջունում է այն փաստը, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ցանկանում է կուսակցություն ստեղծել:Լրագրողների հարցին, թե եթե ստեղծի կմիանա՞ք կուսակցությանը, ասաց. «Եկեք եթեներով չխոսենք: Ես կխոսեմ այն ժամանակ, երբ կստեղծվի, երբ որ կհայտարարվի: Ես կարծում եմ՝ պարոն Օսկանյանն այնքան գիտակ է Հայաստանի ներքին կյանքին, արտաքին հարաբերություններին եւ ընդհանրապես իրավիճակին՝ ամբողջությամբ վերցրած, որ բոլոր իրավունքներն ունի կուսակացություն ստեղծելու»,- ասաց Ստեփան Մարգարյանը:
