8 անգամ փորձել են վերսկսել հանքի աշխատանքը, չի հաջողվել

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ապրիլի 15-ից Ադրբեջանի կրակոցների պատճառով Սոթքի հանքավայրի աշխատանքը դադարեցվել է, աշխատակիցները տարհանվել են։ «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցչին հարցրինք, թե ինչ է լինելու Սոթքի մոտ 800 աշխատողի ճակատագիրը, սակայն նա հրաժարվեց մեկնաբանություն տալ։ Մեր տեղեկություններով, աշխատակիցներին արդեն ասվել է, որ հանքը փակվում է: Հանքի աշխատողներից հաղորդեցին, որ «Գեոպրոմայնինգ» ընկերության ղեկավարությունն այս պահին արձակուրդում է` մինչեւ մայիսի կեսերը։

Աղբյուրը հայտնեց, որ 8 անգամ փորձ է արվել աշխատողներին մտցնել հանք եւ վերսկսել աշխատանքը, սակայն կրակոցների պատճառով բոլոր փորձերը ձախողվել են։ Աշխատողները սպասողական վիճակում են։ Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ ռուսական ընկերության ղեկավարության եւ ադրբեջանցիների միջեւ բանակցությունները, որոնք սկսվել էին պատերազմից հետո, նույնպես դադարեցված են։ Դրանց ընթացքը կախված է սահմանի դեմարկացիայից եւ դելիմիտացիայից, իսկ սահմանն անցնում է հենց Սոթքի հանքավայրով։

Հիշեցնենք․ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ամենախոշոր հանքավայրի տարածքը կիսվեց երկու մասի՝ հայկական եւ ադրբեջանական։ Այն փաստացի պատերազմական գոտի էր, պարբերաբար ռմբակոծվում էր ադրբեջանական զինուժի կողմից, սակայն «Գեոպրոմայնինգը» դեռ հույս ուներ, որ ադրբեջանցիների հետ ուղիղ բանակցությունների գնալով՝ կկարողանա հասնել նրան, որ հայկական կողմին, որպես անվտանգության գոտի, որոշակի տարածք կտրվի։ Խոսվում էր նույնիսկ հայկական կողմից դրա դիմաց այլ տարածքի զիջման մասին։ Ապրիլյան ռմբակոծություններից հետո պարզ դարձավ, որ հանքավայրի խաղաղ առօրյան չի վերականգնվի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 210 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am