«2007-ին Թուրքիայի քիթը կջարդեին». «կոռեկտության կոչ եմ անում»․ ԱԺ-ում կրքերը լարվեցին (video)

ԱԺ-ում շարունակում է քննարկվել հարցը, թե ինչու էր ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ներկա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպմանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էր այդ հարցը բարձրացրել, նաև նշել, որ հանդիպումը տեղի է ունեցել հայ ժողովրդի թիկունքում, գաղտագողի։
ՔՊ-ական պատգամավորներն էլ հակադարձեցին, թե ուղիղ հեռարձակմամբ եղած հանդիպումն ինչպե՞ս կարելի է գաղտագողի համարել։
Նրանք նկատեցին՝ գաղտագողի էին, օրինակ, 2007 թվականի բանակցությունները՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։
Այս ամենը Գեղամ Մանուկյանին զայրացրեց, և նա ԱԺ ամբիոնից պարզաբանեց, թե ինչն է գաղտագողի։
«Ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ նոր սահմաններ է անցել։ Բազմաթիվ մեր հայրենակիցներ ականատես են՝ ՀՀ իշխանությունների լռության պայմաններում ադրբեջանցիների կողմից օկուպացիա է տեղի ունենում։ Գաղտագողին այն է, որ բանակցություններից հետո ԱՄՆ պետդեպարտամենդը հայտարարում է՝ քննարկման կետերից մեկը երկու երկրների էթնիկ փոքրամասնությունների իրավունքների հարցն է։ Գաղտագողին արցախցիներին էթնիկ փոքրամասնություն կոչելն է։ Գաղտագողին էն է, որ Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան դավաճանական տանդեմով օրինականացվեց ադրբեջանական մաքսակետը, որով պետք է անցնեն արցախահայերը»,- նշեց նա։

Մանուկյանի այս հայտարարությունից հետո նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը կոռեկտության կոչ արեց, սակայն Գեղամ Մանուկյանը շարունակեց խոսքը։
Ինչ վերաբերում է Ռուբեն Ռուբինյանի՝ այդ հանդիպմանը ներկա լինելուն, ապա Մանուկյանը նկատեց՝ Թուրքիայի հետ բանակցողը գնում է Ադրբեջանի հետ բանակցության։
"Այստեղ մեր հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ շաղկապվում են։ Իսկ 2007-ին Թուրքիայի քիթը կջարդեին, եթե այն մտցվեր Ադրբեջանի հետ բանակցությունների մեջ»,- շեշտեց Գեղամ Մանուկյանը։


Մանրամասները՝ տեսանյութում։

դիտվել է 476 անգամ
Լրահոս
Հարվածել են ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա Հաստատվել է՝ փաստաբանին վարույթից հեռացնելու ու որպես վկա հարցաքննելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ է Ինչպես է Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի վիճակը Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Առանց կարմիր գծի նոր իշխանությունը դառնում է նոր խնդիր․ Հակոբ Բադալյան Քրեական և համայնքային ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդուն Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության․ Մելիքյան Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Արևմուտքը կանաչ լույս է վառում Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը Պետք է քննարկվի ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛. Արագածոտնի թեմ Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է #ՀԻՄԱ․ Դիվերսիոն ներթափանցում՝ «արյ*նալի պատերազմից առա՞ջ». Շահինյանը՝ Շաքի ներթափանցման մասին (video) Սահմռկեցուցիչ մանրամասներ․ Սիսիանում մարդիկ սարսափած են (video) #ՀԻՄԱ․ «Ադրբեջանը մի քանի օպերացիայով փուռը տվեց Նիկոլին». Հովհաննես Իշխանյան (video) Կոնկրետ քայլեր կան․․․ հեռացնելու ենք սրանց․ Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց (video) Հենց հիմա լցվեք անձնագրայիններ․․․ խայտառակություն, անձնագրերը դառնում են 30 հազար դրամ․ Ստեփանյան (video) Արյ*նը հենց այնպես չի թափվել, դուք հասկանու՞մ եք․․․ Աշոտ Երկաթ (video) Արծվանիկի պոչամբարի պատվարը կառուցվելու է նոր մեթոդով (video) Փաշինյանը կոնկրետ իմացել է ադրբեջանցու դիվերսիայի մասին․ «խիարը թարս աճեց»․ Ռոբերտ Մարգարյան (video) «Վազգենը խելագարված ասեց՝ էս երեխուն ու՞ր ես տանում, կսպանեն»․ Աշոտ Երկաթի հուշերը (video) Ոչ մի քրգործ չի կոտրի վանաձորցիների կամքը․«Հայաստան» դաշինքը սա որակում է որպես քաղաքական հետապնդում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am