Ոչ Հայաստանի ռազմաքաղաքական անվտանգությունն է ապահովվում, ոչ տնտեսական զարգացումը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2013թ. սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը բոլորին անակնկալ կերպով հայտարարեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելու և փոխարենը ԵՏՄ-ին անդամակցելու մասին: Արդեն 2015թ. հունվարի 2-ից Հայաստանը դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ: ՀՀ իշխանությունները սկզբում պնդում էին, թե այդ քայլին գնացել են՝ ՀՀ ռազմաքաղաքական անվտանգությունից ելնելով ՝նկատի ունենալով փաստը, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, և ակնարկելով, որ ԵՏՄ-ին չանդամակցելու դեպքում ՌԴ-ն ԼՂ խնդրում պրոբլեմներ կստեղծեր: Հետո պնդում էին, թե այդ քայլին են գնացել ՝ տնտեսական նկատառումներից ելնելով: Սերժ Սարգսյանն այս ընթացքում պարբերաբար խոսել է նաև ԵՏՄ-ի 180 միլիոնանոց շուկան գրավելու մասին՝ պատրաստակամություն հայտնելով նույնիսկ կամուրջի դեր կատարել ԵՏՄ-ի ու մյուս երկրների միջև: Այս տարիները, սակայն, ցույց տվեցին, որ նույն ՌԴ-ն անգամ Հայաստանի ռազմաքաղաքական անվտանգությունը չի ապահովում, ինչպես հարկն է. ասվածի վկայությունը ՀԱՊԿ հասցեին Սերժ Սարգսյանի՝ նախկինում հնչեցրած դժգոհություններն էին: Իսկ տնտեսապես էլ Հայաստանին չի հաջողվում գրավել ԵՏՄ 180 միլիոնանոց շուկան, և տնտեսական միևնույն միավորման անդամ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալներն իրենց տեսակարար կշռով այդպես էլ չեն մոտեցել անգամ 30 տոկոսին: Ավելին՝ թեև ԵՏՄ անդամ են նաև Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը, բայց այդ երկրների հետ ՀՀ-ն գրեթե առևտուր չի անում, այլ հույսը հիմնականում դրել է ՌԴ-ի վրա»: Մանրամասները՝ «Ժաղովուրդ» թերթի այսօրվա համարում:
