Ինչո՞ւ «Ելք»-ը այս օրերին խնջույք կազմակերպեց. ո՞ւմ և ի՞նչ էին ցանկանում ապացուցել
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Շաբաթ օրը «Կովկաս» ռեստորանում «Ելք» դաշինքի քեֆը, այնուհետ համացանցում սփռված լուսանկարները մի նպատակ ունեին՝ ցույց տալ, թե «լյոխ լյավ ա», ի հեճուկս պառակտման մասին լուրերի, իրենք հակասություններ չունեն, թեև մեկ կուսակցություն չեն շտապում դառնալ։ «Ելք»-ից մեզ վստահեցրին, թե սա նախապես պլանավորված խնջույք էր, պետք է կայանար Երևանի ավագանու ընտրություններից հետո, բայց, քանի որ մայիսին տեղի ունեցած ընտրություններից հետո մի մասն արձակուրդում էր, սպասել են աշնանը։ Ի դեպ, Արցախում անկախության տոնին «Ելք»-ից մասնակցում էր միայն Գևորգ Գորգիսյանը»։ Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
