Փաշինյանը չափից շատ է սիրում «զրոյական կետ» արտահայտությունը

«Փաստ» օրաթերթը գրում է. Գրեթե օր չի անցնում, որ բոթանման մի նոր տեղեկություն չտարածվի՝ թշնամու այս կամ այն առաջխաղացման, նոր դիրքեր ու բարձունքներ վերահսկողության տակ առնելու մասին: Վերջինը՝ Արցախը Հայաստանին կապող, բայց արդեն ավելի քան 4 ամիս շրջափակված ճանապարհի վրա ադրբեջանական անցակետ տեղադրելու փաստի վերաբերյալ տեղեկություններն ու լուսանկարներն էին: Կասկածից վեր է, որ քանի դեռ Հայաստանում իշխանություն է համարվում Նիկոլ Փաշինյանը, իր քպականներով հանդերձ, կորուստներն ու թշնամու կողմից Հայաստանի, Արցախի բեկորի կրծոտումները անդադար շարունակվելու են:


Ինչո՞ւ. ամենից դիպուկ Նիկոլ Փաշինյանն ինքն է հիմնավորել՝ դեռ տարիներ առաջ Սահակաշվիլիի վերաբերյալ գրած հոդվածում, որին արդեն անդրադարձել ենք: Ի դեպ, Փաշինյանի մասին: Նա չափից շատ է սիրում «զրոյական կետ» արտահայտությունը (ինքնաբնութագրական է, ոչինչ չես ասի): Իշխանությունը վերցնելուն հաջորդած վերջին 5 տարիներին, հատկապես՝ 2020-ի նոյեմբերի 9-ին հաջորդած ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արել է հնարավորինից էլ մի բան ավելին, որպեսզի Հայաստանն ու Արցախն առավել խոցելի դառնան: Այդ ամբողջ ժամանակահատվածում թշնամին թե՛ Նախիջևանի կողմից, թե՛ Ճամբարակից մինչև Նռնաձոր տարածվող «արևել յան սահմանագծի» երկայնքով, թե՛ Արցախից մնացած բեկորի շուրջ դիրքավորվել է, հնարավորինս նպաստավոր դիրքեր է գրավել, ավելին՝ ՀՀ տարածքից շուրջ 100 քառակուսի կիլոմետր օկուպացրել է և ամրանում է ու նոր ուժեր, միջոցներ կուտակում:

Ի լրումն՝ Արցախ տանող միակ ճանապարհի վրա անցակետ դնելը: Դա նշանակում է, որ հասել ենք բավականին տհաճ «զրոյական կետի», դեռ մի բան էլ՝ «մինուսային կետի», եթե համեմատենք Հայաստանի պետականության վերականգնման և Արցախի ինքնիշխանության հռչակման ժամանակահատվածի հետ (1991թ. սեպտեմբեր): Դիրքային առումով այն ժամանակ էլ էր թշնամին գերիշխող բարձունքների վրա, Շուշիից անպատիժ ու ամենօրյա ռեժիմով հրետակոծում ու հրթիռահարում էր Ստեփանակերտն ու մերձակա հայկական բնակավայրերը, հրետակոծում ու հրթիռահարում էր Հայաստանի սահմանամերձ քաղաքներն ու գյուղերը, Արցախը բացարձակ շրջափակման մեջ էր: Կարճ ժամանակ անց սկսվեց նաև Հայաստանի շրջափակումը, որի ամենից հիշվող հետևանքներից մեկը վառելիքաէներգետիկ ճգնաժամն էր, պարենի, հացի բացակայությունը:

Կհիշեք՝ կանաչավուն, «կտրոնային» «հացը», որի մեջ անգամ ցորենի ալ յուր չկար, այլ աղացած լոբու և այլ ընդեղենի խյուսից պատրաստված ինչոր բան էր, որին անգամ կատուն կամ շունը մոտ չէին գալիս: Բայց հաղթահարեցինք ու հաղթեցինք, չէ՞: Մոռացե՞լ եք: Ահռելի զոհողությունների ու բոլորի ջանքերի լարման շնորհիվ դիմակայեցինք ու հաղթեցինք: Այն ժամանակ չգիտեինք, իհարկե, որ մի օր ի հայտ կգա մեր այդ հաղթանակներն ատող Նիկոլ Փաշինյանի նման մեկը ու «դերասանական» «սիրում եմ, խոնարհվում եմ» բացականչություններով կգրավի իշխանությունն ու կկործանի այդ հաղթանակները՝ բերելով պարտություն, աղետ, ավերում, կորուստներ, մահեր ու անկումներ: Ի դեպ, բանից պարզվում է՝ կան մարդիկ, հատկապես երիտասարդների շրջանում, որ անգամ չգիտեն, որ Արցախյան ազատամարտի ժամանակ՝ 1992-ին, Շուշիի ազատագրումով չի ավարտվել պատերազմը:

Չգիտեն, որ Շուշիի ազատագրմանը գրեթե անմիջապես հաջորդել է Բերձորի ազատագրումն ու Մայր Հայաստանի հետ ցամաքային ճանապարհի բացումը, որին «Լաչինի մարդասիրական միջանցք» էին ասում: Եվ չգիտեն, որ Արցախի տոտալ շրջափակման ճեղքումը եղել է Արցախի կողմից: Ավելին, պարզվում է՝ կան չիմացողներ, որ դրանից հետո՝ 1992-ի ամռանը, եղել է դաժան պարտությունների շրջան, որ թշնամին կարողացել է զավթել Մարտակերտի շրջանը գրեթե ամբողջությամբ, առհասարակ, Արցախի տարածքի մոտ 30-40 տոկոսը գրավել է: Եվ էլի, չնայած բոլոր զրկանքներին ու դժվարություններին, այո, նաև «կանգառներից հավաքվածներով» կազմված զորքով հաջողվել է շրջել դեպքերի ընթացքը և վերստին ունենալ հաղթանակներ, այն էլ՝ ինչպիսի՜ հաղթանակներ:

Ամենից կարևորը. պարտություններից անմիջապես հետո նախ ամբողջովին փոխվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, 1992-ի օգոստոսին Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կազմավորվել է ԼՂՀ ՊՊԿ-ն՝ Պաշտպանության պետական կոմիտեն, ինչը ռազմավարական ճշգրիտ որոշում էր: Իսկ Հայաստանի Հանրապետությունում փոխվել է պաշտպանության նախարարը, այդ ծանր պատասխանատվությունն ստանձնել է նախկին վարչապետ, այդ շրջանում արդեն ընդդիմության շարքերն անցած Վազգեն Մանուկյանը: Այդ ամենը տեղի է ունեցել չդադարող պատերազմական գործողությունների պայմաններում և տվել է իր արդյունքները: Այնպես որ, ինչքան էլ ջանան Նիկոլ Փաշինյանը, նրա ՔՊ-ն, ինչքան էլ ջանան Ալիևն ու նրա տեղական ձայնակիցները, մենք ամենից առաջ իրավունք չունենք հուսահատվելու:


Հուսահատությունը թշնամո՛ւ դաշնակիցն է: Ակնհայտ է, որ կործանման ընթացքը կասեցնելու համար նախ պետք է ձերբազատվել փաշինյանական իշխանության՝ մեզ դեպի անդունդ քարշ տվող բեռից: Սա նույնիսկ քննարկելու բան չէ: Բայց ամենից առաջ պետք է վերջ տալ հուսահատությանն ու հուսահատական նվնվոցներին: Պետք է կարմիր գիծ քաշել, «զրոյակետականներին» դնել իրենց վաստակած «զրոյակետական» տեղում, հավաքել ուժերն ու նորի՛ց սկսել, նորովի շարունակել պայքարը: Ուրիշ տարբերակ չկա՛: Ուրիշ տարբերակը վերանալն ու կոտորվելն է: Հիշե՛նք՝ «սուգը հավերժ է, երբ պայքար չկա»: Իսկ թե պայքար կա, հաղթության օրը անպայման կգա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 260 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am