Երկրի էլիտան` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, «Փարավոնում» քեֆ էր անում. Սեյրան Սարոյանի 50-ամյակի տոնակատարության մանրամասները
Ժողովուրդ օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 3-ին «Փարավոն» ռեստորանային համալիում հանրապետության էլիտան տոնակատարության էր: Նշում էին գեներալ Սեյրան Սարոյանի ծննդյան 50-ամյակը: Գեներալի 50-ամյակը մեծ շուքով են տոնել` հիմնականում հայկական ավանդական երգերի ներքո: Իսկ հայրենասիրական երգերն ապահովել են Իսպիրյանները: Հյուրերի ցանկը կանխատեսելի էր: Այդ օրերին Արցախում գտնվող Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Բակո Սահակյանի, ով ևս հրավիրված է եղել, հասցրել է վերադառնալ և իր ներկայությամբ պատվել կուսակից գեներալին: Ի զարմանս շատերի, վարչապետ Կարեն Կարապետյանը ևս ներկա է գտնվել Սեյրան Սարոյանի ծննդյան արարողությանը (ասում են` վարչապետը խնջույքներ չի սիրում): Մասնակցել են նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, գեներալի հետ քավոր-սանիկական կապերի մեջ գտնվող Կարապետ Գուլոյանը, Գագիկ Ծառուկյանը և այլ հայտնի այրեր: Սեյրան Սարոյանն անձամբ դրսից երգիչ-երգչուհիների չի հրավիրել, սակայն արտասահմանցի հյուրեր եղել են:
