Հայաստանն այսօր ի զորու չէ լուծել արցախյան հիմնախնդիրը․ Նիկոլի իշխանությունը հայությանը տանում է թուրքական հպատակության․ Ասկերանի նախկին քաղաքապետ

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքի» զրուցակիցն ԱՀ երեք գումարման ԱԺ նախկին պատգամավոր, Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանն է:

— Պարոն Գաբրիելյան, Դուք բավական ակտիվ եք սոցիալական հարթակներում: Գրեթե ամեն օր զինվելու եւ ինքնապաշտպանության պատրաստվելու կոչեր եք հղում արցախահայությանը: Աներկբա է, որ ժողովրդական ընդվզման մի փոքրիկ կայծը կարող է նոր ազատագրության մեկնարկի բոց դառնալ: Որպես 1988-ի համաժողովրդական շարժման կարկառուն ներկայացուցիչ՝ ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է երբեմնի ըմբոստ, պայքարող հայն այսքան հանդուրժող ու հարմարվող դարձել:

— Հայը ոչ թե հանդուրժող ու հարմարվող է դարձել, այլ հային այդպիսին սարքել են: Բոլոր ժամանակների հայկական իշխանավորները բարոյական նորմերին հակադրել են նյութապաշտությունը` այն դարձնելով կյանքի նորմ: Դեռ ավելին` ՀՀ այսօրվա իշխանությունները փուլ առ փուլ պայքարել ու շարունակում են պայքարել դարերով ստեղծված հոգեւոր-մշակութային, մարդկային արժեհամակարգը վերացնելու ուղղությամբ:


Նման պայմաններում խոսել մարդ-անհատի հասարակական կամ քաղաքական ակտիվ կենսադիրք ստանձնելու մասին` մեղմ ասած, միամտություն է: Համահայկական տիրույթում ստեղծված նիրհի պայմաններում մի բացառություն կա. արցախահայության գործոնը հայկական իրականության մեջ դեռեւս դերակատարություն ունենալու է, պայքարի տենչը առկա է ու չի մարելու նույնիսկ պաշարման ճիրաններում: Արցախում պետք է բացառել ներքաղաքական ամեն մի պայքար, եւ ամեն ինչ ծառայեցնել ինքնապաշտպանական գործի կազմակերպմանը: Արցախը պետք է պահել հայկական, այլ գերխնդիր այսօր գոյություն չունի:

— Այս տաղտուկ օրերին քչերի մոտ կարել է լավատեսություն գտնել: Իսկ Դուք համառորեն պնդում եք, որ կգա հաղթական ազատությունը: Ինչպե՞ս:

— Եթե չլինես լավատես, գոյություն ունենալ չես կարող: Ամենաանելանելի իրավիճակից անգամ ելքեր գտնվում են: Արցախի անկախությունը փշապատ երկար ճանապարհ է հիշեցնում: Մենք պարտավոր ենք մաքառելով հաղթահարել այդ ճանապարհը: Սա պետք է դառնա բոլորիս նպատակը: Ցավոք սրտի, Հայաստանն այսօր ի զորու չէ լուծել արցախյան հիմնախնդիրը: Դեռ ավելին` կանգնած ենք հայկական պետականությունը կորցնելու վտանգի առաջ: Օրվա իշխանությունն իր անխոհեմ, ապազգային քաղաքականությամբ հայությանը հասցրել է անապագա, անորոշ վիճակի: Նիկոլի իշխանությունը հայությանը տանում է թուրքական հպատակության: Հայաստանի (Արցախի եւս) փրկությունը իշխանափոխությունն է: Թե ինչպե՞ս պետք է հասնենք ազատության` տակտիկական մոտեցման հարց է, դա թողնենք մոտ ապագային:

— Իշխանություններին քննադատելուց, դատապարտելուց եւ, ի վերջո, սոսկ խոսելուց բացի ի՞նչ է անում Արցախի խորհրդարանական ընդդիմությունը:

— Նախ եկեք հասկանանք, որ Արցախն ու արցախցին այլ կյանքով են այսօր ապրում: Նրանց առջեւ այլ մարտահրավերներ են ծառացած: Հայաստանյան մթնոլորտը ստիպում է քաղաքական ուժերին գտնվել ամենժամյա հակասություններով լի պայքարի մեջ:

Պաշարված Արցախում երկրորդական, գուցեեւ երրորդական պլան է մղվում քաղաքական պայքարը: Եվ դա արդարացված է: Գիտենք, հասկանում ենք, որ գոյություն ունեն բազում խնդիրներ, անցյալից փոխանցված ու այժմ էլ գործող աղմկահարույց, չբացահայտված սկանդալային գործեր, սակայն արցախցին ավելի հեռատես է ու գիտակցում է, որ երկրի թիվ մեկ խնդիրն այս պահին ահագնացող նոր ցեղասպանությունը կանխելն է: Ի՞նչ են անում, ինչո՞վ են զբաղված խորհրդարանի ընդդիմադիր ուժերը, ըստ իս՝ զբաղված են կառուցողական ընդդիմախոսությամբ:

— Վերջերս մի տեսակ հակասական տրամադրություններ են նկատվում Ձեր գրառումներում: Մեկ Արցախի իշխանություններին համարում եք անկարող, մեկ ժողովրդին հորդորում եք համախմբվել իշխանության շուրջ: Այս հակադրությունն առավել ակնհայտ է դարձել Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունից հետո: Ինչ-որ բա՞ն է փոխվել:

— Այո, միանգամայն ճիշտ եք նկատել, որոշակիորեն «շեղվել» եմ պետականամետ մտածելակերպից: Այն ավելի շատ կապված է եղել ՀՀ իշխանությունների թելադրանքով Արցախի ներքին կյանքում տեղի ունեցած անչափ կարեւոր իրադարձությունների հետ:

Կառանձնացնեի Փառուխի դեպքերը, Աղավնոյի հանձնման եւ այլընտրանքային ճանապարհի բացման անհեռատես քայլերը եւ վերջապես Ռ.Վարդանյանի աննպատակ եւ անիմաստ պաշտոնաթողությունը: Ինչպես միշտ, այսօր եւս, կոչս ուղղում եմ արցախահայերին, որ հեռու մնան ներքաղաքական պառակտիչ կոչերից ու պատրաստակամ լինեն հայրենիքի պաշտպանությանը:

— Որպես ԱՀ քաղաքացի՝ ինչպե՞ս եք գնահատում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը:

— Ինչ վերաբերում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեությանը, պետք է ընդգծեմ, որ վերջիններս գործում են իրենց պետության շահերը գերակայելով միաժամանակ ստեղծված աշխարհաքաղաքական իրադրության մեջ, լիակատար շրջափակման պայմաններում իրականացնելով առաջին անհրաժեշտության պարենամթերքի ներմուծումն Արցախ, ինչն իրականում այս օրերին կենսական գործոն է մեր ժողովրդի համար: Ամեն դեպքում, հայերս պետք է ապավինվենք մեր ուժերին եւ հասկանանք մի պարզ ճշմարտություն` մեր փոխարեն ուրիշները չեն լուծելու համահայկական հնչեղության խնդիրներ, եւ դա այն դեպքում, երբ արդեն հանգրվանել ենք լինել-չլինելու սահմանագծին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 393 անգամ
Լրահոս
Փաշինյանն ո՞վ ա, ես տենց *** չեմ ճանաչում․ Տավուշի բնակիչ (video) «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին Մենք ամեն զենք էլ ունեիք, եթե չծախեին, չդավաճանեին․ Հարցում (video) Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» Բանգլադեշցիները փորձել են Հայաստանից ապօրինի Իրան մտնել Հայ եկեղեցին նշում է Ս. Ատոմյանց հիշատակության օրը Աղոթում եմ, որ Տերը զորացնի Մկրտիչ Սրբազան Հորը, ով ժամանակավոր անազատության մեջ է, բայց անսասան է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ Բա իրանց պարգևատրումները որտեղի՞ց ստանան, եթե թոշակառուին տան․ Տավուշի բնակիչ (video) Բախվել են «Nissan»-ն ու «Mitsubishi»-ն. ավտոմեքենաները հայտնվել են ձորակում մեկը մյուսի վրա Աղերսում եմ կարգալույծ անել Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոսին․ Սամվել դպիր Փաշինյանն իրա զոմբիների համար ա սրտիկ ուղարկում․ Հարցում (video) Մասյացոտնի թեմում Հայր Ռուբենի գլխավորությամբ երգում են հոգևորականներն ու աշխարհիկ անդամները (video) Վթարային ջրանջատում՝ Րաֆֆու փողոցում «Հայհոյելով, սպառնալով ասում էին՝ եթե չգնաք, թեմաներ կլինեն»․ մանրամասներ՝ Փաշինյանի «պատարագներից» #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ է Նիկոլը «հոգեվարքի» մեջ․ նա գիտի՝ վտանգը որտեղից է գալու․ Հայկ Նահապետյան (video) Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ Վստահաբար նախընտրական փուլի համար իշխանությունն ունի պատրաստած ներքին պառակտման նոր սցենարներ Ասենք նրանից, թե ինչի վրա է զայրանում կամ ուրախանում ժողովուրդը, կարողանու՞մ են արդյոք «կտեր» տալ Ես երբեք չեմ եղել Էփշտեյնի կղզում․ Թրամփ Իրանը հրապարակել է բողոքի ցույցերի ժամանակ զnհված գրեթե 3,000 մարդու անուն Ռուսաստանը շահագրգռված չէ գլոբալ հակամարտությամբ Էրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Արմավիրի մարզպետը խոստովանում է՝ Փաշինյանի պատարագին ավտոբուսներով մարդ է տարել (video) Երևանում՝ Հերացի փողոցում, բախվել է 3 ավտոմեքենա․ կա 2 տուժած
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am