ԱՄՆ-ը կդադարեցնի՞ Հյուսիսային Կորեայի հետ առեւտուր անող երկրների հետ առեւտուրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Հյուսիսային Կորեայի վրա հարձակումը՝ Փհենյանի միջուկային փորձարկումներին ի պատասխան, հայտնում է Washington Post-ը։Ըստ ԱՄՆ նախագահի՝ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը «թշնամական և վտանգավոր է ԱՄՆ-ի համար»՝ նշելով, որ իրավիճակը Կորեական թերակղզում խոսակցություններով հարթել չի հաջողվի: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում: Թրամփի խոսքով՝ Հյուսիսային Կորեան «վտարանդի-երկիր է» և սպառնում է ոչ միայն ԱՄՆ-ին, այլև Չինաստանին: «Հարավային Կորեան համոզվում է, ինչպես ես արդեն ասել էի նրանց, որ իրենց խոսակցությունները Հյուսիսային Կորեայում խաղաղարարության մասին արդյունք չեն տա, նրանք միայն մեկ բան են հասկանում... ԱՄՆ-ը, մյուս տարբերակների հետ միասին, քննարկում է Հյուսիսային Կորեայի հետ առեւտուր անող ցանկացած երկրի հետ առեւտուրը դադարեցնելու հնարավորությունը»։
