Քոբուլեթիում 12-ամյա երեխա է խեղդվել
Փրկարարները Քուբելթի հանգստավայրային քաղաքի առափնյա ջրերում 12-ամյա դեռահասի մարմին են գտել։ Այս մասին գրում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: Սեպտեմբերի 1-ին փոթորկի ժամանակ նա ծովն էր մտել և չի կարողացել ափ դուրս գալ, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։ Տղան Քոբուլեթի էր եկել հանգստանալու մոր հետ։ Միջադեպի հետ կապված՝քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով («ինքնասպանության դրդում»)։
