Ժիրինովսկին պաշտոնանկ կանի Լավրովին
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը պետք է ավելի կոշտ լինի. հայտնում է РИА Новости-ն: «Միջազգային խնդիրները մնում են, և մենք կարծում ենք` ավելի կոշտ քաղաքականություն է պետք: Եթե նախագահ լինեի, կսկսեի ԱԳՆ ղեկավարին փոխելուց: Նա արդեն պիտանի չէ նոր իրավիճակի համար...այսօր այլ մարդ է պետք, ով նրանից լավը կլինի»,-ասել է Ժիրինովսկին:
