Մենք ենք որոշում՝ ինչին մասնակցել, ինչին` ոչ. Հրանտ Մարգարյան
ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանն այն կարծիքին է, որ Վրաստանում Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին չմասնակցելով՝ Հայասանը ոչինչ չի կորցնում։ «Ես համոզված եմ, որ Հայաստանը գտնվում է ինչ-որ ռամաքաղաքական ճամբարի մեջ, յուրաքանչյուր երկիր մտնում է նման ռազմաքաղաքական դաշինքի մեջ: Ճիշտ է, որ մենք չենք փորձում խզել և հակադրվել մյուս ճամբարների հետ, բայց, վերջիվերջո, այդ իրողությունը մեզանից պահանջում է որոշակի կեցվածք», - լրագրողներին ասաց Հրանտ Մարգարյանը: Նա նշեց, որ մենք անկախ երկիր ենք, և մենք ենք որոշում` ինչին մասնակցել, ինչին` ոչ: Մարգարյանը նաև նշեց, թե այն կարծիքին չէ, որ Հայաստանի վարկանիշը դրանից կընկնի: Նրա խոսքով, Հայաստանն անկախ երկիր է և կարող է որոշել՝ ինչին մասնակցել, ինչին՝ չմասնակցել. «Մենք ենք որոշում՝ ինչին մասնակցել, ինչին` ոչ»: Դիտարկմանը, թե ինչ է նշանակում վերջին պահին հրաժարվելը, Հրանտ Մարգարյանն արձագանքեց. «Նույնիսկ կարելի է վերջին պահին: Կարելի է նույնիսկ` ամիսներ շարունակ որոշումներ ունենաս, որոնք ինչ-որ տակտիկական նկատառումով վերջին պահին փոխես»։
