Արցախի հարցում տարբեր երկրների քաղաքների հետ համագործակցությունը նշանակում է Արցախի մասամբ ճանաչում. Հրանտ Մարգարյան
Արցախի հարցում տարբեր երկրների հետ համագործակցությունն ու ընկերակցությունը նշանակում է Արցախի մասամբ ճանաչում, «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով խորհրդաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ «Պետք է գործել, որ տարբեր երկրների քաղաքներ ճանաչեն Արցախի քաղաքների հայկական պատկանելությունը: Դա, անշուշտ, ունի քաղաքական նշանակություն ու կարևորություն։ Դա Ադրբեջանի շուրջ կստեղծի հոգեբանական մթնոլորտ, որը նրան կմղի նոր հակազդեցությունների։ Կարծում եմ, որ դա ՀՅԴ-ի կողմից ձեռնարկած ճիշտ նախաձեռնություն է, որը պետք է քաջալերել: Դա Արցախի հարցի շուրջ կստեղծի միջազգային դրական կարծիք», - նշեց Հրանտ Մարգարյանը։
