Առեղծվածային դեպք Շիրակի մարզում. Ախուրյան գետում հայտնաբերվել են հազարավոր սատկած ձկներ, ո՞վ է մեղավորը
Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ախուրյան գետում հայտնաբերվել են հազարավոր սատկած ձկներ։ Թե ինչն է եղել ձկների՝ համատարած սատկելու պատճառը, դեռևս անհայտ է։ Գետի ջուրն էլ ամբողջովին, ինչպես ժողովուրդն է ասում, ցամքած է, ու, չգիտես ինչու, պատկան մարմինները քար անտարբերություն են ցուցաբերում երևույթի նկատմամբ։
