Սամվել Բաբայանի գործով դատավարությունը արգելվեց 5 րոպեից ավելի տեսանկարահանել
ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը դատավոր Արշակ Վարդանյանի որոշմամբ արգելվեց 5 րոպեից ավելի տեսանկարահանել։Դատախազ Արամ Արամյանը միջնորդեց չտեսանկարահանել վկաների հարցաքննությունը և ուղիղ հեռարձակմամբ չցուցադրել, քանի որ մի վկայի հարցաքննության հեռարձակումը կարող է ազդել մյուս վկայի ցուցմունքների վրա։ Սակայն Սամվել Բաբայանը նշեց, որ վկաներից մեկի ցուցմունքը շատ կարևոր է, և հանրությունը պետք է հստակ տեղեկություն ունենա կատարվածի մասին։ Այդուհանդերձ, դատավոր Արշակ Վարդանյանը մասնակի բավարարեց դատախազի միջնորդությունը և թույլատրեց միայն դատական նիստի առաջին հինգ րոպեն տեսանկարահանել։ Ձայնագրության համար արգելք չդրվեց։
