Կոտայքի մարզի Գողթ գյուղում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 7 վիրավորներից Նիվայի վարորդը մահացավ
«Shamshyan.com»-ը գրում է. Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, հիվանդանոցում մահացել է Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչ՝ 46-ամյա Զոհրապ Պետրոսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 2-ին Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի Գողթ գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։ Ոստիկանության կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև վիրավորների ինքնությունը։ Նրանք են՝ Ջիպի ուղևորներ՝ 63-ամյա Հայաստան Հարությունյանը, 58-ամյա Վարդիթեր Հարությունյանը, 39-ամյա Ժասմին Հարությունյանը, 10-ամյա Մարթա Ցլալյանը, իսկ 2 երեխաներն էլ առաջին բուժօգնությունը ստանալուց հեետո դուրս են գրվել հիվանդանոցից։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էինք, սեպտեմբերի 2-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզոում: Ժամը 15:30-ի սահմաններում Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի Գողթ գյուղի վարչական տարածքում բախվել էին Գողթ գյուղի բնակիչ՝ 46-ամյա Զոհրապ Պետրոսյանի վարած ՎԱԶ-2112 մակնիշի 43 ՕL 259 համարանիշի և Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ՝ 39-ամյա Արտակ Հարությունյանի վարած GMS-YՍKON մակնիշի 09 ՕԼ 622 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «Նիվայի» վարորդն ու Ջիպի 6 ուղևորներ, որոնցից 3-ը երեխաներ էին, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար՝ Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Մանրամասները՝ այստեղ.
