ՔՊ-ականը խոստովանում է՝ ոնց են թմրամոլությունը տարածել Հայաստանում (video)

Այսօր ոստիկանությունը մտնում է մի կլուբ, որտեղ բոլորին հայտնի է, որ թմրամիջոցներ են տարածվում՝ սինթետիկ թմրամիջոցներից սկսած մինչեւ ամեն ինչ, միջոցառում է իրականացվում, մեկ էլ տեսեք, ասում են՝ բռնություն. Ի՞նչ բռնություն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, Աժ-ում հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Մենք բոլորս պետք է լծվենք թմրամիջոցների դեմ պայքարի գործին՝ պատգամավոր, ոստիկան, դատախազ, դատավոր: Մեր առաջին խնդիրը պետք է լինի պայքարը թմրամիջոցների դեմ:

Այս վիճակագրությամբ եւ այս միջոցներով, որ պայքար է տարվում, մենք հեռու չենք գնալու, մենք ուղղակի պատկերացում չունենք»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Նա առաջարկեց բոլոր պետական մարմիններում, որտեղ կնքվում է աշխատանքային պայմանագիր, անպայման ավելացվի տող, որ աշխատողը տարվա մեջ 1-2 անգամ անցնի թմրաթեստ, և թեստից հրաժարվելն աշխատանքից ազատման հիմք լինի՝ սկսած ԱԺ-ից, վերջացրած բոլոր հիմնարկները եւ ՏԻՄ մարմինները:

Նշենք, որ ապրիլի 23-ին ոստիկանության աշխատակիցները թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի շրջանակներում մտել են «Պոլիգրաֆ» ակումբ եւ, ըստ գործողություն իրականացրել: Համացանցում հայտնվել են տեսանյութեր եւ լուսանկարներ, որտեղ երեւում է, որ իրավապահները բռնություն են գործադրել:

Այս առնչությամբ «Պոլիգրաֆ» ակումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ մասնավորապես, նշելով. «Գիշերը ժամը 1-ի մոտակայքում, ՀՀ ոստիկանությունը առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու ներխուժել է Պոլիգրաֆ: Ակումբում բոլորին պառկացրել են հատակին և բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք։ Մեր աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի և խուզարկվելու համար մերկացվել ոստիկանության բաժնում։

Մենք արդարություն ենք պահանջում բոլոր տուժածների համար։

Պահանջում ենք, որ Poligraf-ի ապօրինաբար պլոմբված դռները բացվեն»:

դիտվել է 676 անգամ
Լրահոս
Թրամփն ամեն օր Իրանին կարող է հաղթել միայն սեփական երևակայության մեջ․ Ռեզայի Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև ԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ» Մահաբեր շրջադարձը փակում են Բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կա 5 վիրավոր Հայտնի են դաշտից պատգարակով հեռացած Բանդիկյանի բուժհետազոտության արդյունքները Սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի Հարվածել են ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա Հաստատվել է՝ փաստաբանին վարույթից հեռացնելու ու որպես վկա հարցաքննելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ է Ինչպես է Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի վիճակը Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Առանց կարմիր գծի նոր իշխանությունը դառնում է նոր խնդիր․ Հակոբ Բադալյան Քրեական և համայնքային ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդուն Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության․ Մելիքյան Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Արևմուտքը կանաչ լույս է վառում Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը Պետք է քննարկվի ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛. Արագածոտնի թեմ Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է #ՀԻՄԱ․ Դիվերսիոն ներթափանցում՝ «արյ*նալի պատերազմից առա՞ջ». Շահինյանը՝ Շաքի ներթափանցման մասին (video) Սահմռկեցուցիչ մանրամասներ․ Սիսիանում մարդիկ սարսափած են (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am