Եկատերինբուրգում բալոններով լցված մեքենան մխրճվել է կինոթատրոնի շենքի մեջ
«ՈՒԱԶ» ավտոմեքենան Եկատերինբուրգում մխրճվել է «Կոսմոս» կինոթատրոնի շենքի մեջ։ Այս մասին հայտնում է «Եկատերնբուրգ օնլայն» կայքը։ Ականատեսների վկայությամբ` մեքենայում գտնվել են 3 գազային բալոններ և անհայտ հեղուկով լցված տակառ։ Հդեհի մակերեսը կազմել է մոտ 30 քառակուսի մետր, ներկայում հրդեհն արդեն մարվել է։
