«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 3-ին «Փարավոնում» գեներալ Սեյրան Սարոյանի 50-ամյակի հյուրերին դիմավորել է տանկը (մակետը), կողքին՝ յաթրջի արաղ խմող մարտունեցի խարիզմատիկ բիձեք, որ խմել են ու երգել հայրենասիրական երգեր։ Քիչ այն կողմ` պարկերից խրամատ, զինվորների հետ երիտասարդ բուժքույրեր են եղել` իրենց «երգով»։ Սերժ Սարգսյանը Ղարաբաղից հատուկ եկել է ու երկար մնացել, անգամ 2 անգամ պարել:
Ու քանի որ եթե պարում է նախագահը, մեկ մարդու նման պարում են նաեւ բոլորը։ «Սեյրանն էլ էր պարում, բայց ոտքը ցավում էր»,- մղկտաց մեր աղբյուրը: «Փարավոնում» է եղել հայաստանյան ողջ իսթեբլիշմենթը` մոտ 600 մարդ՝ Կարեն Կարապետյան, Արա Բաբլոյան, նախարարներ, պատգամավորներ, բոլորը՝ առանց տիկինների: Չեն եղել Սամվել Ալեքսանյանը, Հովիկ Աբրահամյանը: Ամենակրեատիվը եղել է տորթը` Օմարի սարի վրա Սեյրան Սարոյանը: Երգել են Մարտին Մկրտչյանը, Ռազմիկ Ամյանը, Սարոն, Ներսիկ եւ Աղասի Իսպիրյանները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը