Արտակարգ դրություն՝ Լոս Անջելեսում
Լոս Անջելեսի հյուսիսային լեռնային շրջաններում խոշոր հրդեհ է բռնկվել: Այն շուրջ 5900 ակր մակերեսով տարածք է զբաղեցրել: Los Angeles Times-ը գրում է, որ հրշեջ ծառայության ղեկավարի խոսքով՝ մեծագույն մարտահրավերն այս պարագայում ուժեղ քամու վտանգն է: Լոս Անջելեսի քաղաքապետը կառավարությունից օգնություն է խնդրել կրակի մարման աշխատանքներն արագացնելու համար:
