Կոլումբիացիները պնդում են, որ իրենց հայ գերին սպանվել է փախուստ կատարելիս. մանրամասներ
Կոլումբիայի «Ազգային ազատագրման բանակ» (ELN) ձախ խմբավորումը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի՝ ազգությամբ հայ երկքաղաքացին, ով վեց ամիս պատանդ է պահվել զինյալների մոտ, ապրիլին սպանվել է փախուստի փորձ կատարելիս։ Reuters գործակալությանը տված հարցազրույցում ELN-ի հրամանատարներից մեկը, ով ներկայացել է Երսոն անվամբ, հայտարարել է, որ Արսեն Ոսկանյանը սպանվել է այն ժամանակ, երբ մի նռնակ հափշտակելով՝ փորձել է դիմել փախուստի։ «Նա սպանվել է․․․ մարմնի հարցը կորոշվի բանակցությունների արդյունքում», – ասել է ELN-ի ներկայացուցիչը՝ չներկայացնելով Ոսկանյանի սպանության մասին վկայող որևէ ապացույց։ Reuters-ը գրել է, որ իրավիճակին տեղյակ ևս մեկ անձ է հաստատել Ոսկանյանի սպանության հանգամանքը, սակայն գործակալությունը չի կարողացել հստակ փաստեր գտնել։ Ավելի վաղ France-Presse լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Ոսկանյանին հաջողվել է փախչել՝ զինաթափելով զինյալներից մեկին, կրակ բացելով ու վիրավորելով վեցին: Ավելին՝ այստեղ
