Նողկալի է. այդ ի՞նչ տեսակ մարդիկ են գրում սերիալների սցենարները

1990-ականների սկզբին, հովհարային անջատումների ժամանակ, ձմռան մի օր, երբ մի երկու ժամով լույս տվեցին, միացրինք հեռուստացույցը ու տեսանք, որ նկարահանող խումբը գնացել է Աղասի Այվազյանի բնակարան ու լրագրողը հետաքրքրվում է, թե ինչպես է նա ապրում: Մեր նշանավոր արձակագիրներից մեկը շատ կարճ պատասխանեց. - Գիրք եմ վառում, որ տաքանամ: Նրա այս խոսքը հետագայում բուռն քննարկումների առիթ դարձավ: Շատերը քաղքենիական թառանչներ էին արձակում, թե ինչպե՜ս կարող է գրողը գիրք վառել: Ստից գրաֆոմանները Աղասի Այվազյանի խոսքից նույնիսկ ուշաթափվեցին՝ ինչպե՜ս կարելի է, ինչպե՜ս կարելի է.. Մի խոսքով, ահագին երկար ճռվողյուններ լսեցինք... Պարզ էր, որ գրողը այդ կերպ իր բողոքն էր արտահայտում արդեն իսկ նկատվող հակագրական-հակաարվեստային գրոհի դեմ, երբ ազատության թեթև միջանցահովիկից խենթացնող գլխապտույտ էին զգում բոլոր նրանք, ովքեր տառերը կամ նոտաները գիտեին և կամ՝ մալյարությունը թողել ու ձեռքն էին առել վրձինը: Արդեն զգացվում էր, որ գալիք օրերից արվեստի ու գրականության հերն անիծելու «լուսավոր ապագա» է ակնկալվում: Այսօր դարձյալ մի 8 ժամ ինտերնետ չունեի ու ստիպված միացրի հեռուստացույցը: Ես, որ ավելի քան 10 տարի հայկական ալիքներ չեմ նայում՝ հերթով անցա «դրանց վրայով»: Տեսա զարհուրելին: Իսկապես, այդ ի՞նչ տեսակ մարդիկ են գրում սերիալների սցենարները: Այդ ի՞նչ լեզվով են խոսում «դերասանները» և, ընդհանրապես՝ այդ ի՞նչ թեմաներ են կարևորվում ու դառնում սերիալի «նյութ»: Նողկալի է: Եթե կարողանայի, առանց երկմտելու ես կվառեի այդ բոլոր սցենարները... Կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկրում մարդկային ստորին բնազդների տարփողումը ո՞ր հիվանդի ուղեղում է ծնվել... Նման իրավիճակում ո՞ր մի պետությունն է սեփական ժողովրդին բարոյալքում... Կիմա Եղիազարյանի գրառումը

դիտվել է 82 անգամ
Լրահոս
ՀԴԲ-ն երկու անգամ ստուգել է Վաշինգտոնում հրաձգություն իրականացրած անձին՝ վերջինիս կողմից զենք գնելուց հետո․ CNN Սարքածս ինչու՞ եք քանդում․ քաղաքացին ահազանգում է (video) Տաքսու վարորդները ևս ահազանգում են, որ հեղուկ գազի դեֆիցիտը խաթարել է իրենց բնականոն աշխատանքը. ԱԺ պատգամավոր Գեղցու շուստրիություն է, Ավինյանը որոշել է՝ ոստիկաններով ու տրակտորով պիտի գան, շինությունը քանդեն (video) «Որ տեսնեմ Նիկոլին, կասեմ՝ ա՛յ ոչն*ություն», «Վազաշեն գնացեք, գյուղ չի մնացել» (video) Մանրամասներ՝ ինչպես է ձերբակալվել հետախույզ Կանդազը (video) Արթուր Ավանեսյանը մեղադրանքը չի ընդունում. նոր մանրամասներ (Տեսանյութ) ԵԱՏՀ-ն հաստատել է ԵԱՏՄ երկրների համար ապրանքների մակնշման միասնական կանոնները Ինչո՞ւ է շատ կարևոր, երբ ընդդիմության առաջատար ուժերը խոսում են սոցիալ-տնտեսական թեմաների մասին. քաղաքագետ Տիկին Հակոբյա՛ն, աշխատեք զսպել ձեր զզվանքը մարդկանց նկատմամբ․ Նինա Կարապետյանց (video) Հայաստանում հեղուկ գազի սուր դեֆիցիտ է առաջացել Պակիստանի և Աֆղանստանի միջև բախումների վերսկսման հետևանքով կան զոհեր Մոսկվայի մարզում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել ձյան տեղումների պատճառով Փաշինյանի վերընտրվելն ապահովելու պարագայում ղեկավարների նկատմամբ կցուցաբերվի արտոնյալ վերաբերմունք Թրամփն աջակցում է Փաշինյանին որպես խամաճիկի՝ Հայաստանը վասալ պետության վերածելու համար․ The Washington Examiner Որտեղ ցեղասպանությունը անպատիժ ու վճռագործի համար անպատասխան է մնում, այնտեղ այն դառնում է հաջորդ հանցագործության խթան. Տեր Տիրատուր Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց Նիկո՛լ, էս ի՞նչ էիր անում․ ես այդ կադրերը տեսա ու զարհուրեցի․ Նաիրա Զոհրաբյան (video) Միջոցառմանը կրակոցներից հետո Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ աջակցություն է հայտնել Թրամփին «Ինչպես է Ռուբեն Ռուբինյանը փախել Աղվերանից»․ Ռուզան Ստեփանյանը մանրամասնում է (video) Վրաստանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ Դե տեսնենք՝ ինչ եք անում պարոն Ծառուկյան ու Արման Թաթոյան (video) Պակիստանցի 6 զինվոր է զոհվել աֆղանական ուժերի հետ բախումների ժամանակ․ Ariana News Արա՛, ի՞նչ եք ուզում․ Ռոբերտ Քոչարյանին թողեք գա ու տեսեք՝ ինչ կանի․ Ռուբեն Ծատուրյան (video) Նեթանյահուն մտադիր է ՑԱԽԱԼ-ի վրա բարդել Լիբանանում Իսրայելի ձախողումը․ Israel Hayom
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am