Կոլումբիացի ապստամբները սպանել են Արսեն Ոսկանյանին
Կոլումբիացի ապստամբները սպանել են ազգությամբ հայ ռուսաստանցի Արսեն Ոսկանյանին: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով անգլիական «Reuters» լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել, երբ Արսեն Ոսկանյանը գերությունից փախչելու փորձի է արել, նշվել է «Ազգային ազատագրման բանակ» խմբավորման հայղորդագրության մեջ: Ապստամբ հրամանատարներից մեկը նշել է, որ որ Արսեն Ոսկանյանի վրա կրակել են, երբ նա զինված խմբի անդամներից խլել է ձեռքի նռնակը և ցանկացել է փախչել: 0017 թվականի հունվարին ռուսական լրատվամիջոցները, հղում տալով «El Nuevo Diario»-ին, հայտնել էին, որ Կոլումբիայում ավարտվել է Արսեն Ոսկանյանին ազատ արձակելու գործողությունը, սակայն ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նա չի ազատվել գերությունից: Արսեն Ոսկանյանը գերի էր ընկել 2015թ նոյեմբերի 5-ին։ Կոլումբիայում նա թունավոր գորտեր էր որսում և վաճառում միջազգային շուկայում:
