Հս. Կորեան իրականացրել է ամենահզոր միջուկային փորձարկումը (տեսանյութ)
Սեյսմոլոգները երկրաշարժ են գրանցել Հյուսիսային Կորեայի տարածքում,որի օջախը գտնվել է երկրի մակերևույթի վրա: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից: Միացյալ Նահանգները, Ճապոնիան ու Հարավային Կորեան արդեն հաստատել են, որ ստորգետնյա ցնցումները հզոր միջուկային փորձարկման հետևանք են: Միացյալ նահանգների համոզմամբ՝ սա Փհենյանի կողմից երբևէ իրականացված ամենահզոր միջուկային փորձարկումն է, ինչը, ըստ մասնագետների, տագնապի ազդանշան պետք է լինի Արևմուտքի համար:
