Քանի դեռ ՀՀ-ն ուշքի չի եկել, Ադրբեջանը փորձելու է ամեն ինչ ստանալ

«Փաստ» օրաթերթը գրում է․ Ադրբեջանը աստիճանաբար մեծացնում է իր ագրեսիան, քիչ-քիչ իր զինված ուժերն առաջ է բերում ՀՀ ինքնիշխան տարածքում՝ միաժամանակ նոր պահանջներ ներկայացնելով Հայաստանի ու Արցախի նկատմամբ։ Բաքվի այդ քայլերը ոչ միայն հաշվարկված են, այլև շատ հեռահար նպատակներ են հետապնդում։ Ուստի մեզ համար անցյալից դասեր քաղելն ու ազգային օրակարգի շուրջ համախմբվելը օրվա խնդիր է՝ թշնամուն դիմագրավելու համար պատրաստ լինելու հարցում։ Սակայն տպավորություն է, որ ՀՀ ներկա իշխանությունների «վեջը» չէ: Իսկ քանի դեռ ՀՀ-ն ուշքի չի եկել, Ադրբեջանը փորձելու է ամեն ինչ ստանալ։

Մյուս կողմից էլ՝ արդեն ողջ հասարակությունը պետք է համախմբված լիներ հայության գոյաբանական խնդրի շուրջ, բայց նույնիսկ շարունակվող կորուստների պարագայում հանրության մի զգալի հատվածի շրջանում լիովին ընկալելի չէ ադրբեջանական նոր ագրեսիայի սպառնալիքը։ Խնդիրն այն է, որ ՀՀ օրվա իշխանություններն այնպիսի պայմաններ են ստեղծում, որ հանրային կոնսոլիդացիա ուղղակի տեղի չունենա, քանի որ եթե հանկարծ հասարակությունը համախմբվեց ազգային օրակարգի շուրջ, ապա առաջին հերթին իշխող քաղաքական թիմին է հեռացնելու։ Իսկ դա կանխելու համար իշխանությունները կոնկրետ գործողություններ են ձեռնարկում։ Նրանք մի կողմից արհեստական օրակարգեր են ստեղծում, իսկ մյուս կողմից էլ բորբոքում են ներքին ատելության կրակը։ Պատահական չէ, որ ողջ իշխանական լծակները կենտրոնացվել են ընդդիմադիրներին և քննադատական խոսքը ճնշելու գործի վրա։ Բայց դա չի խանգարում, որ իրենք ինչպես ցանկանան, այնպես էլ իրենց պահեն՝ անցնելով բոլոր կարմիր գծերը, չխորշելով ամենանողկալի մեթոդներից։

Օրինակ՝ առիթներ ենք ունենում տեսնելու, թե ինչպես են իշխանականները վիրավորում իրենց ընդդիմախոսներին, բռնություն կիրառելու սպառնալիքներ հնչեցնում, թքում նրանց վրա, հարվածում, բայց իրենց նկատմամբ իրավապահները որևէ գործողություն չեն ձեռնարկում։ Իսկ եթե հանկարծ որևէ ընդդիմադիր նույն կերպ վարվի, ապա իրավապահներն իսկույն գործի կանցնեն ու ամենակոշտ պատիժները կկիրառեն նրանց նկատմամբ։ Ավելին, ինչպես առիթ ունեցել ենք տեղեկացնել, իրավապահ համակարգը գրեթե ամբողջությամբ նստած է սոցցանցային մոնիտորինգի վրա, որպեսզի ընդդիմադիր գրառումներ պեղեն ու դրա հիման վրա քրեական վարույթներ նախաձեռնեն։ Ու, ընդհանրապես, ընդդիմադիրների նկատմամբ քրեական գործերի պակաս չկա։

Ճիշտ է, ժամանակի հետ այդ բոլոր գործերը մեկը մյուսի հետևից «ջրվում» են, քանզի գերակշիռ մեծամասնությունը պարզապես «կարված» է, սակայն կարևորը պատերազմը տանուլ տված, թշնամու առջև կռացած, բայց ներսում «դուխով» իշխանության շոուն է։ Մյուս կողմից էլ՝ տեսանելի է, որ իշխանությունները ոչ միայն ընդունակ չեն բովանդակություն գեներացնել ու մասնագիտական խորը վերլուծություններով ու քայլերով լցնել հանրային օրակարգը, այլև բոլոր ուղղություններով ձախողումներ են արձանագրում։ Դրա համար էլ նրանք շատ դեպքերում իրողությունները միշտ տանում են լիովին այլ հարթություն, օրինակ՝ յուրաքանչյուր խնդրի շուրջ անընդհատ քարեր են նետում նախկինների «բոստանը», իսկ որոշ դեպքերում էլ մտնում են անձնական դաշտ, խուլիգանական ու սանձարձակ պահվածք դրսևորում իրենց կարծիքը չկիսող անձանց նկատմամբ։ Այս ամենը պատճառ է դառնում քաշքշուկների, լեզվակռվի, հրմշտոցների ու ծեծկռտուքների, ինչին էլ հետևում է սոցցանցային բուռն քննարկումը, թե ով էր ճիշտ, ով՝ սխալ, ու վիրավորանքներն ու ատելության խոսքը նոր բռնկում է ստանում սոցցանցային հարթակում։

Այն պայմաններում, երբ մասնագիտական ու բովանդակային խոսքը լսողները շատ քիչ են, խուլիգանություններն ահռելի լսարան են ապահովում։ Արդյունքում իշխանություններին հաջողվում է այսպիսի միջադեպերով շեղել հանրության ուշադրությունը երկրի առաջ ծառացած իրական սպառնալիքներից։ Ու ինչքան ժամանակն անցնում է, իշխանություններն ավելի անհանդուրժող ու անհավասարակշիռ են դառնում։ Նույնիսկ սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր են նկատում, որ իշխող ուժի ներսում լարվածությունը մեծանում է։ Իշխանավորները դարձել են ավելի ջղագրգիռ ու նյարդային, հաճախ են հոգեխանգարմունքի նոպայի մեջ հայտնվում։ Թե որն է դրա պատճառը, կարելի է միայն ենթադրել, իսկ ենթադրության պատասխանը կարող է տալ ժամանակը, հնարավոր է՝ ոչ հեռու ժամանակը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 209 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am