Դասեր չտա՛ք, զբաղվեք ձեր ինքնադաստիարակությամբ․ Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ին ու Նիկոլին (video)

Պետք չէ բարձրանալ այս ամբիոն եւ փորձել դասեր տալ, շատ մարդիկ պետք է զբաղվեն ինքնադաստիարակությամբ: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԺ-ում կառավարության 2022 թվականի գործունեության ծրագրի կատարողանի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«133 տարվա պատմություն ունեցող կուսակցությանը գնահատական են տալիս մարդիկ, որոնք 133 ամսվա քաղաքական որևէ մի կենսագրություն չունեն, այս կամ այն կուսակցություններից դուրս պրծնելով՝ հանգրվանել են այսօր քաղաքական իշխանության այս թիմում»,- ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորը նաև դատապարտեց երեկվա միջադեպը, երբ ամբիոնի մոտ քաղաքական ակցիա իրականացնող ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին ու նրան միացած մյուս պատգամավորներին անվտանգության աշխատակիցները քաշքշելով հեռացնում էին։

Սեյրան Օհանյանը նշեց, որ շարունակական է դարձել այս իշխանությունների մոտ բռնությունների դեպքերը հատկապես կանանց նկատմամբ։

Խոսելով կառավարության իրականացրած քայլերի, գործողությունների մասին, Սեյրան Օհանյանն ասաց, որ այս իշխանության օրոք բանակցային գործընթացում բոլոր ձեռքբերումները տապալվել են, հասարակությունը մասնատվել է։

«Բանակն իր զարգացումն ապահովել էր տարածաշրջանում, հաղթանակած, մրցունակ բանակ է եղել, ի վիճակի էր պաշտպանել մեր հայրենիքը։ Բանակին թիկունք էր պետք կանգնել։ Ընդ որում ասեմ, որ այն ճեղքումը որը տեղի է ունեցել պատերազմի ժամանակ և այդ ուղղությամբ ադրբեջանական բանակը հասել է մինչև Շուշի ու Հայաստան, այդ ճեղքումը տեղի է ունեցել այն պատասխանատվության գոտում, որի հիմնական պատասխանատուն գերագույն գլխավոր հրամանատարն էր և իրենք պետք է ստեղծեին հրամանատարություն և պաշտպանությունը կազմակերպեին»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Անդրադառնալով կառավարության ծրագրին՝ նա ընդգծեց, որ անվտանգության ոլորտը տապալված է, ինչը նշվում է նաև ծրագրում։

«2022 թվականի կառավարության ծրագիրը ձախողվել է»,- հայտարարեց Սեյրան Օհանյանը։

դիտվել է 380 անգամ
Լրահոս
Էդպիսին է կապիտուլյանտի խաղաղությունը. մի օր ձեռքում է, մի օր էլ….Միհրան Հակոբյան ԱՄՆ–ն վերացնում է Սիրիային զենք վաճառելու արգելքը․ AP Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ «Ինչո՞ւ է շտապում Ալիևը». Սուրեն Սուրենյանց Տոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին ՄԱՏԱԳԷ-ն հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում ԱԹՍ-ներով նոր հարձակումների մասին Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում այս գիշեր սպասվում է մինչև 4 աստիճան ցուրտ Միասնական աղոթք՝ Արագածոտնի թեմի հոգևոր կյանքի շարունակականության վկայություն Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին Թրամփն ամեն օր Իրանին կարող է հաղթել միայն սեփական երևակայության մեջ․ Ռեզայի Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև ԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ» Մահաբեր շրջադարձը փակում են Բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կա 5 վիրավոր Հայտնի են դաշտից պատգարակով հեռացած Բանդիկյանի բուժհետազոտության արդյունքները Սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի Հարվածել են ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա Հաստատվել է՝ փաստաբանին վարույթից հեռացնելու ու որպես վկա հարցաքննելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ է Ինչպես է Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի վիճակը Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am