Արցախի ներքաղաքական «ռասկլադի» մոդերատորի դերում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, որի համաձայն, ստեղծվել է Արցախի Հանրապետության նախագահին կից հակաճգնաժամային խորհուրդ, և հաստատվել է խորհրդի կանոնադրությունը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այդ խորհրդում են ընդգրկված Արցախում հայտնի ակտիվիստ (այսպես կոչված՝ սորոսականների թևից) Տիգրան Պետրոսյանը (հանրության շրջանում հայտնի Գլազնիկ մականվամբ) և Հադրութի նախկին քաղաքապետ Վահան Սավադյանը, որը բավական ջերմ հարաբերությունների մեջ է հայաստանյան իշխանությունների հետ։ Թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, Հարությունյանի այս նշանակումները ուղղակիորեն եղել են Երևանից՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, որը բավական ակտիվ ներգրավվածություն ունի Արցախի ներքաղաքական զարգացումներում, հատկապես կադրային նշանակումների հարցում։


Արցախից մեզ հայտնում են նաև, որ Փաշինյանն ամեն կերպ փորձում է Արցախում ուժերի բալանսավորում ապահովել մի կողմից՝ Սամվել Բաբայանի դեմքով, մյուս կողմից՝ նշված անձանց միջոցով։ Ի դեպ, թերթին հայտնի է դարձել նաև, որ Արցախում վերջերս «բարի ավանդույթ» է ձևավորվել, որ յուրաքանչյուր նշանակում նախ ստանում է Երևանի «դաբրոն»։ Մասնավորաբար, նման կերպ է եղել նաև Գուրգեն Ներսիսյանին պետնախարար նշանակելու հետ կապված. նրան Հարությունյանը ներկայացրել է նախ Փաշինյանին, ապա նոր ստորագրել նշանակման հրամանագիրը։ Թերթի տեղեկություններով, իրենց նշանակումից առաջ Երևանում Փաշինյանի հետ են հանդիպել նաև Տիգրան Պետրոսյանն ու Վահրամ Սավադյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 155 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am