ԱՄՆ զինված ուժերի զրահատեխնիկան Վրաստան է հասցվել. տեսանյութ
Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Agile Spirit 2017 զորվարժություններին մասնակցելու համար ԱՄՆ զինված ուժերի զրահատեխնիկայի՝ երկիր ժամանելու մասին: «Վրացական Փոթի նավահանգիստ են հասցվել M1 Abrams տիպի տանկեր, LAV զրահամեքենաներ, ԱՄՆ զինված ուժերի թեթև զրահատեխնիկա, Փոթիից այդ տեխնիկան երկաթուղային ճանապարհով ուղարկվել է Ախալցխայի շրջան՝ Օրպոլոյում Վրաստանի զինված ուժերի պոլիգոն»,- նշել են գերատեսչությունում:
