Գեղամ Մանուկյանը Նիկոլին նվիրեց 2 էջ Քոչարյանի գրքից, որ կարդա իմանա (video)
Մինչ ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի շուրջ խոսելը , «Հայաստան» խմբակցությն պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը Նիկոլ Փաշինյանին փոխանցնեց փաստաղթերի տրցակ, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռուբերտ Քոչարյանի գրքից հատվածներ, որպեսզի կարդա և իմանա ԼՂ խնդրի կարգավորման և բանակցային փուլերի պատմությունը։
Այնուհետև ելույթ ունենալով Գեղամ Մանուկյանը ներկայացրեց․
«Ներկայացված մեկամյա հաշվետվությունը պայմանական է այդպիսին։ Սա իրականում հաշվետվություն է Նիկոլ Փաշինյանի եւ իր նախարարների, լինի այստեղ նստած, լինի հիմա անհայտ տեղում եղած կամ բանտում հայտված նախարարների միասնական հնգամյա աշխատանքի։
Մի քանի օրից արդեն Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու հինգ տարին է լրանում։ Ու ակամա ցանկանում ես զուգահեռ տանել Փաշինյանի կառավարման առաջին օրերի ու ներկայի միջեւ։ Երբ 2018-ին Քարվաճառի բարեկարգ ճանապարհով Արցախ մեկնող Փաշինյանը նորակառույց սրճարանում ՀԴՄ կտրոն չտալու համար համահայկական աղմուկ էր բարձրացնում, իսկ հիմա այս ամբիոնից ամենատարբեր փաստարկներով, շատ հաճախ ադրբեջանական թեզերով փորձում է հիմնավորել Քարվաճառի չլինելու փաստը։ 2018-ին ուղղաթիռը դեպի Ստեփանակերտ օդային երթուղային տաքսի սարքած Փաշինյանի գործելաոճն ու «Արցախը Հայաստան է եւ վերջ» բղավոցը, իսկ այժմ արդեն խորհրդարանական իր պատգամավորներին անգամ Արցախի Հանրապետություն արտահայտությունն օգտագործելն արգելելը։
Շուշիում, Ջդրդուզում շուրջպար բռնած գերշքեղ ֆուրշետներին մասնակցելն ու այս ամբիոնից «30 տարի առաջ արդեն Արցախը թողել էին Ադրբեջանի կազմում» ցնորամիտ ինքնաարդարացումները։
Սա է հնգամյա գործունեության համապատկերը։ Իսկ եթե կենտրոնանանք միայն 2022-ի վրա, ապա կարելի էր բավարարվել երկու լուսանկարով՝ Ազատ գյուղի այրված ու 15 զինծաայողի կյանք խլաճ այս հյուղակն ու Տեղ գյուղի քթի տակ նստած թշնամական ուժերն ու նրանց ամրաշինական աշխատանքները։
Լրացուցիչ այլ բան պետք չէ, որ գնահատենք մեկամյա աշխատանքը։
Բայց անդրադառնանք հաշվետվությանը։ Կենտրոնացել եմ միայն ԱՆՎՏԱՆԳՈւԹՅՈւՆ բաժնի վրա։ Սակայն խոսքս այնքան ծավալուն է, որ չեմ կարող ամբողջությամբ տեղավորվել 10 րոպեանոց տիրույթում։ Այն հետո կհրապարակեմ։ ԱԺ փակ նիստում շաբաթներ առաջ ներկայացրել եմ ամբողջական զեկույց, որ հրապարկման ենթակա չէ։ Հիմա՝ կարճ։
Կառավարության ներկայացրած հաշվետվության Անվտանգության բաժինը միայն աչքի անցկացնելով` կարելի է պատկերացնել, թե ինչ խայտառակ վիճակում ենք մենք գտնվում։
Նախ այն կազմված է փնթի, հպանցիկ։ Որքան էլ հանձնաժողովում իմ այս ձեւակերպումից վիրավորվեց Պաշտպանության նախարարը։
Այսպես, առաջին իսկ պարբերությամբ ՀՀ զինված ուժերի մասին խոսելով՝ կառավարությունը տալիս է դատավճիռ՝
Մի քանի բառից հետո միանգամից՝ «Քրեական ենթամշակույթի տասնամյակների տարածվածությունը երիտասարդության շրջանում ամենագործնական կերպով արտահայտվում է բանակում, որտեղ ծառայության մեկուսի բնույթը՝ գաղտնիության բերումով, պայմաններ է ստեղծում այդ ենթամշակույթի գործնական արտահայտման համար: Այս պայմաններում առավել ևս զինծառայողների սոցիալական պաշտպանվածության ցածր մակարդակը, զինվորական ծառայության, պետական արժեքային և կառուցակարգային համակարգի կիսակատար և մակերեսային ընկալումը պարարտ հող են ստեղծում անառողջ միջանձնային հարաբերությունների, կոռուպցիայի, անգամ դավաճանության համար»:
Ու այստեղ արժե նորից առաջին իսկ պարբերություններում կրկին ու կրկին իշխանության սիրած թեման՝ դավաճանությունը։ «Ավելի քան 5 տասնյակ զինծառայողներ որպես մեղադրյալ ներգրավված են օտարերկրյա հատուկ ծառայությունների օգտին լրտեսության գործերով, բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ անցնում են տարբեր քրեական գործերով, որոնք իրենց բնույթով ի հայտ են բերում բանակում առկա այնպիսի խորքային արատավոր երևույթներ, որոնք սպառնում են ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը»:
Թե քանիսն են այդ գործերով արդարացվել, մեղադրանքը վերաորակավորվել՝ ոչ մի խոսք։ Դա ձեռնտու չէ։ Նույն այս հարցի քննարկման ժամանակ ԱԺ պաշտպանության հանձնաժողոում անգամ իշխանության ներկայացուցիչ պատգամավորներն էին բարձրաձայնում աղմկահարույց դեպքերի մասին, երբ մարդուն մեղադրել են, խայտառակել, հետո գործը կարճվել է, ու նա շարունակում է հերոսաբար բարձր պաշտոնում ծառայել ամենավտանգավոր հատվածներից մեկում։
Որեւէ այլ բաժնում չկա բացասական որեւէ գնահատական։ Այս իշխանության սրտի պարեկային ծառայությունում առկա հարցերը՝ վերջին քրեական աղմկահարույց դեպքերն ու ձերբակալույթունները, նոր գնված պարեկային ավտոպարկի մոտ 23 տոկոս խափանված կամ վթարված լինելը որեւէ գնահատականի արժանացե՞լ են։ Ո՛չ իհարկե։ Այս իշխանության դրոշն է, որի վրա կա՝ ասֆալտ ու պարեկ։
